Tuesday, 28 07 2026
Հայտնաբերվել է «հուշանվեր» թղթադրամով առևտուր արած տղամարդը
22:50
Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան
Կայացել է սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թաիլանդ-Հայաստան առաջին երկկողմ հանդիպումը
Տաջիկստանում խստացրել են հիջաբի և մորուքի նկատմամբ վերահսկողությունը
Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:10
Ռոբերտո Մանչինին կրկին կգլխավորի Իտալիայի հավաքականը
22:00
«Վիրտուալ իրականության ուժը․ հույզեր, կարեկցանք և ազդեցություն»
21:50
Զելենսկին Թրամփի հետ հանդիպումը «լավ է» գնահատել
21:40
Ավելի քան 900 հազար հաճախորդ, 1 տրիլիոն դրամի ավանդներ․ Ամերիաբանկ
21:30
ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ
Երևանի և Մոսկվայի միջև երկխոսությունը կշարունակվի` փորձելով փոխզիջումներ գտնել
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն

Համակարգային փոփոխության տանող եզակի քայլի հեռանկարը

Այն, որ քաղաքացիական անհնազանդությունը Հայաստանում հանդիսանում է իշխող համակարգի դեմ արդյունավետ պայքարի գործնականում եզակի միջոցներից մեկը, և համակարգն իր ամենակուլ բնույթով, մեծ հաշվով, չի թողնում դրան այլընտրանքային պայքարի որևէ տարբերակ՝ թերևս դժվար վիճելի է: Առավել ևս, որ քաղաքացու անհնազանդության իրավունքը սահմանադրական իրավունք է, և այլ կերպ լինել չէր կարող, քանի որ հակառակ դեպքում իշխող ցանկացած մեծամասնություն կարող էր ցանկացած բան պարտադրել փոքրամասնությանը:

Այդ տեսակետից, համակարգի դեմ պայքարի քաղաքացիական անհնազանդության մեխանիզմի վերաբերյալ առաջարկները որևէ կերպ պակաս իրավական, պակաս սահմանադրական և նաև պակաս տրամաբանական ու ռացիոնալ չեն, քան պայքարի այլ առաջարկներ: Ի դեպ, դա նշանակում է նաև, որ պայքարի այլ առաջարկներն էլ որևէ կերպ պակաս ռացիոնալ, տրամաբանական, հեռանկարային և անկեղծ չեն, քան քաղաքացիական անհնազանդության մեխանիզմի առաջարկը: Եվ այդ իմաստով, քաղաքացիական անհանզանդության մեխանիզմի ամենաբնորոշ գիծը լինելով իշխող համակարգի բնույթի անհանդուրժողությունը՝ այդուհանդերձ, այդ գիծը չպետք է տարածվի իշխող համակարգի դեմ պայքարի, համակարգային փոփոխությունների վերաբերյալ այլ առաջարկների հանդեպ:

Վերջին հաշվով, եթե իշխանության համար պայքարում մրցակցություն չկա, ու դա քաղաքական ասպարեզում անվիճելիորեն ընդունված է որպես Հայաստանի առաջընթացի և փոփոխությունների առանցքային խոչընդոտ, իշխանության ուզուրպացիայի հետևանք, ապա դրանից եկող եզրակացությունը ընդդիմադիր ուժերի համար պետք է լինի լիովին հակառակը, և այդ ուժերը համակարգի դեմ պայքարի մասով հանրությանն ուղղված իրենց առաջարկներում պետք է ոչ միայն հանդուրժող լինեն այլընտրանքների հանդեպ, այլ, մեծ հաշվով, նույնիսկ շահագրգռված լինեն առաջարկների մրցակցության առկայությամբ, քանի որ դա, մեծ հաշվով, ընդդիմադիր ուժին ճահճացումից, լճացումից փրկող իրողություն է:

Ընդհանրապես, քաղաքական ասպարեզում ճահճացումն ու լճացումը հաղթահարելու կամ դրա վտանգը կանխարգելելու միակ գործուն մեխանիզմը քաղաքական մրցակցությունն է, ինչպես տնտեսության զարգացման հարցում առանցքային, ելակետային հանգամանքը տնտեսական ազատ մրցակցությունն է: Բայց Հայաստանում չկա քաղաքական մրցակցություն, կա իշխանության ուզուրպացիա, որը տևում է արդեն ավելի քան երկու տասնամյակ: Դա բերում է նրան, որ Հայաստանում կա իշխանության լիակատար ճահճացում, և իշխանությունը՝ անկախ իր ներքին մղումների ազնվությունից (եթե հարգենք ազնվության կամ անկեղծության կանխավարկածը, որքան էլ Հայաստանի իշխանության դեպքում դա անհնար է), չունենալով մրցակից, դառնում է իրականությանը ոչ ադեկվատ բոլոր հարցերում: Իհարկե, այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունն ինքն է իրեն զրկել մրցակիցներից, ընդ որում՝ ոչ թե կառավարման գերարդյունքով, այլ գերհակասահմանադրականությամբ:

Այդ վիճակը՝ քաղաքական մրցակցության հնարավորությունների երկտասնամյա և ավելի երկար արգելափակումը, ճահճացման և ոչ ադեկվատության վտանգի առաջ է դնում նաև ընդդիմությանը: Հաղթահարել գործող համակարգը բավական դժվար է, առավել ևս կա մի քանի չստացված փորձերի բացասական իմաստով ձնագնդի էֆեկտը՝ հիասթափության, հուսահատության, սեփական ուժերի անվստահության էֆեկտը հանրության շրջանում: Մյուս կողմից՝ ընդդիմության մոտ էլ՝ անկախ մղումներից ու բնույթից, առաջանում է ճահճացման «բնական» միջավայր՝ իշխանության գալը գործնականում չի ստացվում, իսկ քաղաքական մրցակցության այլ ասպարեզ ուղղակի չկա: Եվ այս իմաստով, ընդդիմադիր դաշտում առաջ եկող մրցակցությունը ինչ-որ առումով կարևոր մի իրողություն է, որի վրա ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է թերևս դողան, քանի դեռ գտնված չէ հաջողության արդյունավետ բանաձևը:

Ինչ խոսք, ավելորդ է ասել, որ իդեալական տարբերակը բոլոր ընդդիմադիր ուժերի միավորումը, միասնական պայքարն է, որը անխուսափելիորեն կբերի հաջողության: Բայց դա իդեալ է, որը գործնականում անհնար է և նաև օբյեկտիվորեն անհնար է: Հետևաբար հաջորդ օբյեկտիվ իրականությունը դառնում է գոնե ընդդիմադիր ուժերի շրջանում մրցակցությունը՝ սեփական առաջարկներով հանրության համակրանքը վայելելու հարցում: Առաջին հայացքից թվում է, որ միմյանց հետ մրցելով, ընդդիմադիր ուժերը ընդամենը հեշտացնում են իշխանության գործը:

Առաջին հայացքից դա իսկապես այդպես է: Բայց, մեծ հաշվով, խորքային իմաստով, այլ զարգացում ընդդիմադիր դաշտում չկա և չի կարող լինել՝ կա՛մ իդեալում միասնություն, կա՛մ էլ մրցակցություն, բայց արդեն ոչ թե կյանքի ու մահվան, այլ գաղափարների, մեխանիզմների, առաջարկների, որոնք առաջ կբերեն մրցակցային միջավայր և ընդդիմադիր ուժերի համար մոտիվացիա կառաջացնեն իրենք իրենց վրա աշխատելու, տեխնոլոգիական, մեթոդաբանական աճի ուղղությամբ աշխատելու, կատարելագործվելու, չճահճանալու: Եվ այդ մրցակցության էֆեկտը կլինի քաղաքականության հանդեպ, քաղաքական գործընթացի հանդեպ հանրային հետաքրքրության աճը: Դա, իհարկե, ժամանակատար գործընթաց է, բայց կա՞ այլընտրանք, եթե որևէ այլ գործընթաց չի ստացվում ու չի ստացվում ակնհայտորեն օբյեկտիվ իրողությունների հետևանքով, որքան էլ կան նաև իշխանության սուբյեկտիվ միջամտությունները:

Ի վերջո, ձևավորելով հանրության վստահության և համակրանքի համար այդ օբյեկտիվ և փոխհամաձայնեցված մրցակցության մշակույթը և քաղաքական նոր գործընթացը՝ թեկուզ ընդդիմադիր դաշտում, ընդդիմադիր ուժերը կարող են երկու կարևոր բան. նախ հանրությանը գործնականում ցույց տալ, որ ունակ են իշխանությունից տարբեր և մի քանի գլուխ բարձր որակով ու մշակույթով համակեցության, քաղաքական մրցակցությունը հանդուրժելուն, և երկրորդ՝ այդպիսով կարող են զուտ ֆիզիկական միասնության խնդիրը տեղափոխել արդեն համակարգային միասնության դաշտ և դրանով իսկ տեխնոլոգիական կամ մեթոդաբանական առումով միասնության վերացական և հռչակագրային գաղափարը բերել հողեղեն վիճակի կամ այսպես ասած՝ դնել գետնի վրա, կատարելով Հայաստանում համակարգային փոփոխության ուղղված եզակի գործնական քայլ:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում