Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայում տեղակայել ոչ մեծ թվով մասնագետների խումբ, որոնք մասնագիտացած են հատուկ գործողություններում ու գործելու են որպես խորհրդականներ։
Այդ մասին հայտնել են ԱՄՆ կոնգրեսում ու նախագահի վարչակազմում գործակալության աղբյուրները։ Բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ նրանք տեղակայվելու են Սիրիայի հյուսիսում և աջակցելու են ԴԱԻՇ-ի դեմ պայքարողներին։ Կա հավանականություն, որ ամերիկացի զինվորականները կաջակցեն քրդերին և ահաբեկիչների դեմ պայքարում մյուս գործընկերներին։
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ հատուկ նշանակության ջոկատի թիվը չի լինի մեծ, ըստ ամենայնի՝ խոսքը 20-30 մարդու մասին է, որոնք կցուցաբերեն խորհրդատվական ծառայություններ։









































