The Engineer-ի փոխանցմամբ՝ Bosch ընկերությունը պլանավորում է մինչև 2018 թվականը մշակել անցորդների պաշտպանության համակարգ՝ նախատեսված ավտոմեքենաների վրա տեղակայելու համար։ Համակարգը կակտիվացվի, եթե նրա սարքերը ֆիքսեն, որ վարորդի գործողությունները բավական չեն բախումից խուսափելու համար։
Սարքը տեսախցիկների օգնությամբ համադրում է անցորդների ու ճանապարհային ընդհանուր վիճակի մասին տեղեկությունները, իսկ համակարգիչը կազմում է տեսախցիկի տեսադաշտում անցորդների շարժի հավանական հետագիծը։
Եթե առաջանում է անցորդի հետ բախման ռիսկ, ապա համակարգն ակնթարթորեն հաշվարկում է ավտոմեքենայի վարորդի համար անվտանգ մանևրը։ Միևնույն ժամանակ համակարգը չի միջամտում վարորդի գործողություններին, եթե «տեսնում» է, որ նա ինքը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ միջադեպից խուսափելու համար։










































