Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Դուք թե՛ հասարակության, թե՛ պետության ամենատես աչքն եք. Գալուստ Սահակյանը շնորհավորել է Հայ մամուլի օրվա առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 16-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:

Դուք հայ մամուլի պատմության այն շարունակողներն եք, ովքեր այսօր իրենք էլ գրում են այդ պատմությունն իրենց ամենօրյա ու ամենժամյա գործունեությամբ՝ խոսքով ու բառով, լուսանկարով ու կադրով լուսաբանելով երկրի ու մարդու կյանքը, հոգսն ու ուրախությունը, արձանագրելով խնդիրը, լուծում պահանջելով և առաջարկելով: Ձեր աշխատանքը չոր արձանագրություն չէ, որը սոսկ փաստագրում ու ամփոփում է երևույթն ու իրադարձությունը, հատկապես որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ հաճախ փոփոխվում է դանդաղաշարժություն և առավել ևս տեղապտույտ չհանդուրժող արագությամբ: Դուք թե՛ հասարակության, թե՛ պետության ամենատես աչքն եք, որի օբյեկտիվը երբեք իրավունք չունի շեղվել անաչառության ու ճշմարտախոսության ուղուց, որը չի կարող անտարբեր ու անզգացմունք լինել այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է շրջապատում, պետական ու հասարակական-քաղաքական կյանքում:

Հայաստանում առկա իրավական դաշտն ու հասարակական-քաղաքական մթնոլորտն ապահովում են բացախոսության ու հրապարակայնության այնպիսի միջավայր, որտեղ փոխադարձաբար հասանելի են քաղաքացու և պետության ձայները: Զանգվածային լրատվամիջոցների բարդ ու պատասխանատու առաքելությունն է անաչառ տեղեկատվության մատուցմամբ այդ ձայները ընկալելի ու հասկանալի դարձնել միմյանց, առանց անհանդուրժողականություն ու չարություն, անհասկացողություն ու թյուըմբռնում առաջացնելու: Լրագրողի մասնագիտությանը հակացուցված են անտարբերությունն ու շահախնդրությունը, որովհետև չափազանց մեծ է այն վստահությունը, որ դրսևորվում է լրագրողական խոսքի հանդեպ և նույնքան ցավոտ՝ այդ վստահությունը կորցնելու հետևանքը լրատվամիջոցի ու լրագրողի համար:

Քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծումը կախված է նաև հենց քաղաքացու ակտիվությունից: Այս տեսանկյունից նրա քաղաքացիական դիրքորոշման ձևավորման հարցում կարևոր դեր են խաղում լրատվամիջոցները՝ լիարժեքորեն օգտվելով սահմանադրական ազատության ընձեռած հնարավորություններից: Հայաստանյան ԶԼՄ-ների ընտանիքն իր արհեստավարժ գործունեությամբ առաջարկում է կարծիքների ու գնահատականների լայն ներկապնակ: Արդյունքում՝ քաղաքացու և իշխանության արդյունավետ երկխոսության ճանապարհը մշտապես բաց ու գործուն է, հասարակական կարծիքի ձևավորումը՝ չդադարող գործընթաց, իսկ այս ամենից միաժամանակ շահում են թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը, թե՛, իհարկե, ազատ խոսելու և գործելու իրավունքը:

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն և չմարող ստեղծագործական երևակայություն: Թող լավատեսությունն ու ոգևորությունը ձեզ մշտապես ուղեկցեն ձեր ողջ գործունեության ընթացքում՝ նպաստելով նոր գաղափարներ ու ծրագրեր կյանքի կոչելուն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում