Ռուսաստանն ու Իսրայելը Սիրիայում շահերի բախում չպետք է ունենան: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
«Սիրիայում մենք տարբեր նպատակներ ունենք: Իսրայելի ուժերը կանգնած են ի պաշտպանություն իմ ժողովրդի և իմ երկրի: Ռուսաստանն այլ նպատակներ ունի, և դրանք չպետք է բախվեն»,- ասել է Նեթանյահուն:
Նա ընդգծել է, որ չի ցանկանում վերադառնալ Մոսկվայի հետ դիմակայությանը, որը գոյություն ուներ սառը պատերազմի ժամանակ:
Նեթանյահուն նաև ակնարկել է, որ Իսրայելը նախընտրություններ չունի Սիրիայի ճգնաժամի լուծման մոտեցումների հարցում:






































