Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Զգացողությունների թանգարան. Մեկնարկել է «Հայֆեստ» 13-րդ միջազգային թատերական փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայ դերասանների միություն» հասարակական կազմակերպությունը` հոկտեմբերի 1-8-ը անցկացնում է «Հայֆեստ» միջազգային 13-րդ թատերական փառատոնը, որը կրում է «Զգացողությունների թանգարան» խորագիրը:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ սայսօր, Նորարար-փորձառական արվեստի կենտրոնում (Փավստոս Բյուզանդի փ. 1/3)` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ բեմադրված «Զգացողությունների թանգարան» ցուցահանդես-ներկայացումով:

«Հայֆեստ» թատերական փառատոնին այս տարի կհյուրընկալվի 26 երկրից ժամանած` 250 մասնակից և հյուր, որոնց թվում են հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ` ԱՄՆ-ից, Ավստրիայից, Բանգլադեշից, Գերմանիայից, Էստոնիայից, Իսրայելից, Իտալիայից, Իրանից, Լեհաստանից, Լիբանանից, Լիտվայից, Կանադայից, Հունաստանից, Հունգարիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սերբիայից, Վրաստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 70 ներկայացում:

Թատերասեր հանրությունը հնարավորություն կունենա դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիա, իրերի, տիկնիկային, մարիոնետների, մատների, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև մի շարք ներկայացումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փառատոնի առավել նշանակալի ներկայացումներից են` Օսկարաս Կորշունովասի թատրոնի «Հատակումը» (Լիտվա), «Գլոբուս» շեքսպիրյան թատրոնի «Համլետը» (Մեծ Բրիտանիա), «Գիբնի դանս» պարային խմբի «Հատող գիծը» (ԱՄՆ):
Երևանյան թատրոններից` «Հայֆեստի» հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր», «Միհր» և այլ թատրոններ:

Այս տարի ևս «Հայֆեստը» հանդես կգա տարբեր ծրագրերով, այդ թվում` «Արմֆեստ» ուսանողական ծրագրով: Ծրագիրը նախատեսում է նաև վարպետության դասընթացներ, որոնք կանցկացնեն փառատոնի հյուրերը: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը:

Հիմնական ներկայացումների մուտքն անվճար է:

DSC_8630 DSC_8636 DSC_8648 DSC_8660 DSC_8667 DSC_8677 DSC_8678 DSC_8703 DSC_8712 DSC_8719 DSC_8731 DSC_8737 DSC_8764 DSC_8775 DSC_8788 DSC_8792 DSC_8807 DSC_8818 DSC_8824 DSC_8835

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում