Tuesday, 28 07 2026
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը

Եթե Ծառուկյանը Երևանի կառավարումից դժգոհ է, ինչպե՞ս է ԲՀԿ-ն 4 տարի ամեն հարցի կողմ քվեարկում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի ավագանու կազմում ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը:

– Տիկին Նահապետյան, Երևանի ավագանու կազմում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը մեզ հետ հարցազրույցում բազմաթիվ թերություններ նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատանքում: Ասաց, որ եթե խնայողություններ կատարեն և ներդրողներ գտնեն, կկարողանան Երևանի երկրորդային փողոցների ասֆալտապատման ու լուսավորությունների հարցը լուծել, որ ոչ միայն Կենտրոնը, այլ վարչական մյուս շրջաններն էլ համաչափ կզարգացնեն: Երևանի քաղաքապետարանն ինչո՞ւ այդ քայլերը չի կատարում:

 – Ճիշտն ասած՝ ես զարմացած եմ, քանի որ մենք շատ հաշտ ու համերաշխ աշխատում ենք ԲՀԿ-ի մեր գործընկերների հետ և բոլոր հարցերը միանշանակ քննարկում ենք: Կա Երևան քաղաքի զարգացման ծրագիր, որն ընդունվել է միաձայն, և չի եղել դեպք, որ իրենց  կամ մեր առաջարկը չընդունվի: Իրենք ունեցել են 7-8 առաջարկություններ, որոնք ընդունվել են:

 – Բայց նա ասում է, թե 40-50 առաջարկություն են արել:

 – Նման բան հնարավոր չէ, քանի որ 2009-2013թթ. եղել է ավագանու 54 նիստ, ինչպես նաև 18 արտահերթ նիստ, քննարկվել են 608 իրավական ակտեր, որոնցից  21-ը հանվել են օրակարգից, ընդունվել է 587 որոշում: Հանրապետական խմբակցությունը հանդես է եկել 41 նախաձեռնությամբ, որից 19-ը  եղել է  մեր  հանձնաժողովինը: Պարոն  Գասպարյանը թվերը երևի խառնել է:

 – ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ անցած շաբաթ բավականին խիստ արտահայտվեց մայրաքաղաքի կառավարման թերությունների մասին: Քննադատեց, թե ծայրամասային վարչական շրջանները համաչափ չեն զարգանում, և որ Երևանը միայն Աբովյան-Թումանյան խաչմերուկը չէ:

 – Ես նաև նրա այդ ասածի վրա զարմացա: Իհարկե, պետք է շատ ավելի զարգացնել, և մենք դա շատ ենք ուզում, բայց ավագանու ԲՀԿ խմբակցությունը  պարոն Ծառուկյանին ճիշտ չի տեղեկացրել իրականացվող ծրագրերի մասին: Իսկ եթե դեմ են շատ հարցերի, 4 տարի ինչպե՞ս էին ամեն հարցի կողմ քվեարկում: Եթե մի  աշխատանք մարդուն դուր  չի  գալիս, նա պետք է համապատասխան կեցվածք ընդունի: Եթե  նրանք  հանձնաժողովի և ավագանու  բոլոր նիստերի ժամանակ քննարկվող հարցերին  կողմ են քվեարկել, նշանակում է ընդունել են տվյալ առաջարկները: Տարոն Մարգարյանի պաշտոնավարման սկզբից առաջնահերթությունը տրվում է ծայրամասային վարչական տարածքների զարգացմանը: Թե՛ բակային տարածքների վերանորոգման, թե՛ խաղահրապարակների ստեղծման, թե՛ լուսավորման և ասֆալտապատման աշխատանքները համահունչ գնում են բոլոր վարչական տարածքներում:

 Գործող իշխանությունների հանդեպ, այնուամենայնիվ, հասարակական դժգոհություն կա, և դա վերաբերում է նաև Երևանի իշխանություններին: Հատկապես, որ Հայաստանի քաղաքականապես ակտիվ բնակչությունը Երևանում է ապրում: Չե՞ք կարծում, որ այդ դժգոհության արդյունքում ընտրություններին ՀՀԿ-ն խնդիրներ է ունենալու:

 – 20 տարվա անկախ երկիրը չի կարող խնդիր չունենա, մենք ունենք բազմաթիվ  խնդիրներ: Մեր բոլորիս պատկերացրած ու երազած Երևանին հասնելու համար ժամանակ է պետք: Բացի այդ, նկատի ունեցեք, որ սա առաջին գումարման ավագանու շրջանն է, 2009թ. Երևանն առաջին անգամ դարձավ համայնք: Այսինքն` ավագանու ինստիտուտը նոր է ներդրվել և  կայացման փուլում է, թեև իմ կարծիքով` անցած 4 տարիներին շատ բեղմնավոր աշխատանք է կատարվել: 2,5 մլն քմ ասֆալտապատում է եղել, 400 բակ է վերանորոգվել: Դուք հիշեք Աբովյան փողոցը, որը մեծ խնդիր էր երևանցիների համար: Բոլոր տաղավարները հանվեցին: Ես չեմ կարող ասել, որ ամեն ինչ լավ է, այդ աշխատանքները պետք է լինեն շարունակական, մենք պետք է կարողանանք Երևանի զարգացման ծրագրով մայրաքաղաքը բերենք երևանցիների երազած տեսքին:

 – Գ. Գասպարյանի խոսքերով, իրենք պայքարել են և թույլ չեն տվել, որ Ազատություն և Փափազյան փողոցների կրպակները ապամոնտաժվեն: Որ բակային և մինիշուկաների ստեղծման գաղափարն էլ իրենց է պատկանում: Փաստորեն, որքան նման աղմկոտ հարցեր են եղել, ԲՀԿ խմբակցությունն է հարցի լուծում առաջարկել:

 – Կրպակների ապամոնտաժումը եղել է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրահանգը՝ ԱԺ-ի կողմից ընդունված որոշման համաձայն: Հարցը դրվել է այսպես՝ այն կրպակը, որի վարձակալության պայմանագրի  ժամկետը ավարտվել է, այն չի երկարացվել, և կրպակը ապամոնտաժվել է: Իսկ այն կրպակները, որոնց պայմանագրի ժամկետը մինչև 2014, 2015 թվականն են եղել, մինչև այժմ դեռ գործում են: Մինի-շուկաններն էլ քաղաքապետարանի առաջարկն է եղել, որ մարդկանց բերեն ավելի ցիվիլ աշխատանքային պայմանների: Եվ ամենակարևոր բանը, որ կարողացանք անել, այն է, որ Երևաննախագիծը պատրաստեց նմանատիպ շուկաների և կրպակների ձևեր, որոնք հետագայում դարձան տիպային մոդելներ:

 – Այսինքն` ԲՀԿ-ի Ձեր գործընկերն այնքա՞ն էլ ճիշտ չի ներկայացնում:

 – Ես նրանց շատ հարգում եմ, իմ ընկերներն են: Ես չեմ կարող իմ գործընկերոջն ասել, թե սխալ է ասում, դա իր մոտեցումն է: Քաղաքապետարանում գոյություն ունի վարչություն, որը կանոնակարգում է Երևանի ավագանու աշխատանքը: Զանգեք և այնտեղից տեղեկացեք առաջարկների և կատարված աշխատանքների մասին:

 – Իսկ աշխատանքային ի՞նչ հարաբերություններ ունեք ԲՀԿ խմբակցության հետ, կոնֆլիկտներ, անհամաձայնություններ լինո՞ւմ են: ԲՀԿ նախորդ խմբակցության ղեկավարի դեպքում բավականին աղմկոտ տարաձայնություններ ունեիք:

 – Շատ բուռն քննարկումներ են եղել, բայց եկել ենք շատ կառուցողական ընդհանուր եզրահանգման: Ի տարբերություն ԱԺ-ի՝ այստեղ մեր հարաբերությունները շատ հաշտ են եղել: Հարցեր են եղել, որ բոլորս ենք պատկերացրել, որ անընդունելի են: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության նախորդ ղեկավարին, նա առաջին քաղաքապետի հետ ինչ-որ անձնական հարցեր էր ցանկանում պարզաբանել, որը չեմ էլ հիշում, թե ինչի հետ էր կապված: Այնպես չէ, որ այդ խնդիրը քաղաքի հարցերի հետ էր կապված:

 – Ամեն դեպքում ԲՀԿ-ն բավականին կոշտ և ընդդիմադիր կեցվածքով է մտնում Երևանի ավագանու ընտրությունների պայքարի մեջ: Մտավախություն չունե՞ք, որ համատարած դժգոհությունների պայմաններում խնդիրներ կունենաք:

 – Ես ցավում եմ այդ կոշտության համար, և կարծում եմ, որ իրենց կատարած աշխատանքի հիման վրա չէր կարելի այդպիսի կեցվածք ընդունել: Իրենք մեզ հետ միասին արել են նույն աշխատանքը: Եվ ցանկանում եմ նշել, որ բավականին լուրջ աշխատանք է կատարվել՝ 30.000 ծառատունկ, 500 հա կանաչապատ տարածքը դարձել է 840 հա: Այս թվերի տակ բավականին մեծ աշխատանք է կատարվել: Եթե իրենք այդ ամենը մեզ հետ միասին անելով՝ հիմա այլ կեցվածք են ընդունում, անհասկանալի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում