Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Գյումրու վթարային շենքերում բնակվում են հարյուրավոր անօթևան ընտանիքներ (տեսանյութ)

Գյումրիում վթարային բնակելի բազմահարկերից և նախկին գործարանների խարխուլ հանրակացարանների շենքերից բացի կան նաև տասնյակ նախկին նախակրթարանների ու գրադարանների շենքեր, որոնք ևս չեն ամրացվել ու չեն վերականգնվել, 88-ի երկրաշարժից ի վեր չեն ծառայում իրենց բուն նպատակին:

Այդ շենքերում շարունակում են բնակվել անօթևան ընտանիքներ, որոնց մի մասին նախորդ տարիներին անգամ թույլատրվել է սեփականաշնորհել իրենց զբաղեցրած տարածքները: Սակայն այդ շինություններում բնակվող շատ ընտանիքներ չունեն երկրաշարժից անօթևանի կարգավիճակ, այսինքն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, բայց չունեն նաև իրենց զբաղեցրած տարածքներն իրենց միջոցներով օրինականացնելու կամ ամրացնելու ու նորոգելու հնարավորություն: Եվ տարիներ շարունակ բնակվում են կոմունալ հարմարություններից զուրկ, կիսախարխուլ այդ շինություններում:

Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցի հարևանությամբ գտնվող նախկին մանկապարտեզներից մեկի շենքում ևս բնակվում են այլ կացարաններ չունեցող ընտանիքներ: Նրանցից մեկը անօթևանի կարգավիճակ չունեցող, 6 երեխաների միայնակ մայր Հեղինե Եղոյանի ընտանիքն է: Այս բազմազավակ ընտանիքը ևս գտնվում է սոցիալապես ծանր պայմաններում, վեց երեխաներից երեքը Գյումրու` վերջերս հատուկ խնամքի հաստատություն վերանվանված նախկին «Հույս» մանկատան սաներն են:

Անցած ամիս լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման և տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական բարեգործական այցելությունն են կատարել Հեղինեի ընտանիքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում