Thursday, 23 07 2026
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է

Մայր Աթոռում տեղի է ունեցել համահայկական 6-րդ խաղերի ջահի օրհնությունը

Հուլիսի 27-ին եկեղեցականների թափորը Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Տրդատակամարի մոտից շարժվեց դեպի Բաց Խորան:

Այնուհետև Մայր Տաճարի երգչախմբի կողմից կատարվեց ՀՀ պետական օրհներգը, որից հետո օրվա առիթով բացման խոսք ասաց Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Վարդան Սրբազանը, ողջունելով ներկաներին համայն հայության հոգևոր կենտրոնում, նշեց, որ օրը շատ խորհրդանշական է, քանի որ Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարում Սփյուռքից, Արցախից և Արևմտյան Հայաստանից Համահայկան 6-րդ խաղերի ջահերն ուխտագնացությամբ բերվեցին` իմաստավորվելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վառվող ջահի միջոցով: Սրբազանը նաև հավելեց, որ Նորին Սրբության կողմից օրհնվելիք ջահերը միության և հաղթանակի խորհրդանիշեր են:

Ապա մարզական մեկնաբան, հաղորդավար Սլավա Սարգսյանն անդրադարձավ միջոցառման նպատակին և համահայկական խաղերի պատմությանը` արարողության վայր հրավիրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության աթոռանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցիներում վառված ջահերը տեղափոխող մարզիկներին:

Համահայկական 6-րդ խաղերի ջահակիրներն էին Բարսելոնի 1992 թվականի 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, Բարսելոնի 1992 թվականի 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը և 2015 թվականի 28-րդ Համաշխարհային ունիվերսիադայի (ուսանողական) խաղերի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:

Դրանից հետո հաղորդավարն ամբիոնի մոտ հրավիրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին: Վերջինս ընդգծեց Համահայկական խաղերի անցկացման կարևորությունը` ներկայացնելով նշանաբանը «Միասնություն սպորտի միջոցովե:

Իշխան Զաքարյանի ելույթից հետո Սլավա Սարգսյանը Բաց Խորանի հարթակի մոտ հրավիրեց համահայկական ջահի ջահակիր մարզիկ, 1988 թվականի Սեուլի 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանին: Երեք ջահակիրները իրենց ջահերն իրար միացրեցին, և Օգսեն Միրզոյանը վառեց համահայկական ջահը:

Հավարտ ջահը վառելու արարողության, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, միասնական Տերունական աղոթքով սկսվեց համահայկական ջահի օրհնության կարգը:

Վերջում ներկաներին իր հայրապետական պատգամը փոխանցեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը. «Ուրախ ենք այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` աստվածակառույց այս սրբավայրում, մեկտեղված տեսնել աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչներիդ, որ Հայաստան եք եկել ձեր մասնակցությունը բերելու Համահայկական խաղերին: Հայրական սիրով ողջունում ենք ձեզ մեր ժողովրդի հոգևոր նվիրական կենտրոնում և բերում Մեր օրհնությունն ամենքիդ: Սրտի գոհունակությամբ ենք նկատում, որ արդեն ավանդական դարձած Համահայկական խաղերը տարեցտարի ընդլայնում են իրենց սահմաններն ու մասնակիցների թիվը:

Մեզ բոլորիս համար մեծ խորհուրդ ունի, որ այսօր Անթիլիասից, Շուշիից և Աղթամարից բերված ջահերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միավորվում և բոցավառվում են մեկ ջահի մեջ: Ամեն հայ, որտեղ էլ ապրի, մկրտության դրոշմի հետ հոգում կրում է Սուրբ Էջմիածնի և Արարատի պատկերը` որպես իր հայ ինքնության անբաժանելի մաս և խորհրդանիշ մեր ժողովրդի միության ու միասնականության: Այսօր դուք Սուրբ Էջմիածնում եք, նայում եք Արարատին, և Մենք տարակույս չունենք, որ ձեր հոգում ջերմանում է որդիական սերը մեր Եկեղեցու և մեր հայրենիքի հանդեպ: Տարակույս չունենք, որ Համահայկական խաղերը շարունակելու են ամրապնդել մեր ժողովրդի զավակների միասնականությունը` զորավոր այն ուժը, որի միջոցով պիտի կարողանանք հաղթահարել ազգային և հայրենական մեր կյանքում առկա խնդիրներն ու մարտահրավերները:

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն ու օրհնությունն բերեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպիչներին և բոլոր նրանց, ում ջանքերով հնարավոր դարձավ այս խաղերի իրականացումը՝ հայցելով Ամենազոր Տիրոջից բյուր օրհնություն և նորանոր հաջողություններ ազգանպաստ այս նախաձեռնությանը: Վեհափառ Հայրապետը նաև իր օրհնությունը փոխանցեց բոլոր մարզիկներին՝ մաղթելով նրանց ուժ ու կարողություն, մարզական նորանոր նվաճումներ ու հաղթանակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում