Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Իսկ ինչու են հայ-իրանական կապերն անհամապատասխան

Իրանում Հայաստանի Հանրապետության համեմատաբար նորանշանակ դեսպան Արտաշես Թումանյանն իրանական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայ-իրանական տնտեսական կապերը անհամապատասխան են քաղաքական հարաբերություններին: Թումանյանը հայտարարել է, որ անհամապատասխան են տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, բայց թե որոնք են այդ պատճառները, դրանցից որն է օբյեկտիվը, իսկ որը սուբյեկտիվը՝ Արտաշես Թումանյանը չի ասում:

Փոխարենը, ասում է «Վիկիլիքսը», որը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի նամակները Պետքարտուղարություն, որում խոսք է գնում Հայաստանի էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հետ զրույցի մասին: Խոսքը վերաբերում է 2005 թվականին տեղի ունեցած զրույցին, որտեղ Արմեն Մովսիսյանն ամերիկյան կողմին ներկայացնում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և ասում է, որ Իրան-Հայաստան գազամուղը Հայաստանին պետք է էներգետիկ անվտանգության, անկախության համար՝ որպես այլընտրանք: Միաժամանակ Մովսիսյանը հայտնել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է Իրան-Հայաստան գազամուղի նշանակությունը նվազեցնելու համար:

Պետք է ընդունել, որ Ռուսաստանին դա հաջողվել է: Իրան-Հայաստան գազամուղը, ըստ էության, վերածվել է պարզապես ոչինչ չարժեցող մի խողովակաշարի, որը Հայաստանի համար տնտեսական և էներգետիկ այլընտրանք չէ, որը արդեն իսկ պատկանում է «Գազպրոմին», որը չունի տարանցիկ լինելու հնարավորություն, եթե մոտ կամ հեռու ապագայում առաջանա նման հարց, որն, ըստ էության, ընդամենը վերածվում է էլէներգիայի և գնում հետ դեպի Իրան: Ահա, թե ինչի վերածեց այս կարևոր նախագիծը Ռուսաստանը: Եվ սա, ըստ էության, հայ-իրանական հարաբերությունների մանրակերտն է, դրանում Ռուսաստանի դերի և Հայաստանի իշխանությունների պահվածքի ինդիկատորը: Այդ պատճառով էլ տարիներ ի վեր, անկախությունից հետո, հայ-իրանական հարաբերություններում ավելի շատ գերիշխել է խոսքը, քան կոնկրետ գործը:

Խնդիրն այն է, որ հայ-իրանական հարաբերության առումով կոնկրետ գործ կարող են լինել խոշոր էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը: Դրանք են միայն, որ կարող են երկու երկրների քաղաքական հարաբերություններին համապատասխան տնտեսական հարաբերություն լինել: Այլ բան, առևտուր, տուրիզմ և այլն, անհնար է բերել քաղաքական հարաբերության համարժեքության, որովհետև տնտեսական և քաղաքական հարաբերությունների համապատասխանությունը ոչ թե ծավալային իմաստ ունի, այլ կշռային: Այսինքն՝ տնտեսական և քաղաքական հարաբերությունները համապատասխան են, եթե տնտեսական հարաբերությունն իր կշռով ունի քաղաքական մեծ նշանակություն: Իսկ դրա համար պետք են հայ-իրանական գազամուղ, հայ-իրանական երկաթուղի, հայ-իրանական համատեղ էներգետիկ և հեռահաղորդակցական այլ ծրագրեր, որոնք ընդհանրապես կփոխեն տարածաշրջանի պատկերը, տարածաշրջանի ենթակառուցվածքային քարտեզը, ուժերի դասավորությունը, քաղաքական վեկտորները:

Եթե Երևանում տնտեսական հարաբերություն ասելով և այն քաղաքական հարաբերության հետ համեմատելով՝ այլ բան են պատկերացնում, ապա դա, մեղմ ասած, նշանակում է, որ ոչ թե տնտեսական հարաբերությունների, այլ ընդամենը պատկերացումների անհամարժեքությունն է հայ-իրանական հարաբերությունների գլխավոր խնդիրը: Եվ երևի թե հենց այդ անհամարժեքության մասին են խոսում նաև իրանական կողմի շարունակվող հայտարարությունները այն մասին, որ հայ-իրանական հարաբերություններում կարևոր է հետևողականությունը: Ասել կուզի՝ պաշտոնական Թեհրանը Երևանին պարբերաբար հիշեցնում է այն մասին, որ պետք է խոսակցության մակարդակից անցնել գործողության, այսինքն՝ քաղաքականության մակարդակի:

Ի վերջո, հայ-իրանական քաղաքական հարաբերությունն էլ, մեծ հաշվով, վերածվում է ֆիկցիայի, եթե այն չի շաղկապվում տնտեսական ենթակառուցվածքային նախագծերով, որոնք, ըստ էության, կունենան իրավիճակ փոխելու ահռելի պոտենցիալ: Դա առավել քան հրատապ է այսօր, երբ մի կողմից Հայաստանի անկախության և անվտանգության հարցը սրված է ինչպես երբեք, և այլընտրանքներն ու հուսալի շահընկերոջ հետ հարաբերությունն էական նպաստ կարող է բերել այդ ուղղությամբ մարտահրավերները զսպելու հարցում, իսկ մյուս կողմից էլ՝ Իրանի շուրջ տեղի են ունենում կարևոր աշխարհաքաղաքական զարգացումներ, և Իրանը կարող է կարգավորել հարաբերություններն Արևմուտքի հետ, և այդ կարգավորման ֆոնին հայ-իրանական հարաբերությունները կարող են էական գործոն հանդիսանալ հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի փոփոխության դինամիկ գործընթաց նախաձեռնելու համար:

Այդ ամենի համար, սակայն, կարևոր է մի բան՝ որ Հայաստանի իշխանությունն ի զորու լինի հայ-իրանական հարաբերության ուղղությամբ գործել Հայաստանի պետական շահի թելադրանքով, ոչ թե ռուսական կայսրության: Բայց դրա համար էլ հարկավոր է, որ Հայաստանի իշխանությունը հենված լինի Հայաստանի հասարակության վրա, ոչ թե ռուսական կայսրության: Իսկ դրա հեռանկարներն էլ էլ ավելի մշուշոտ են, եթե նկատի առնենք մեկ այլ տխուր իրողություն: Հայաստանում ոչ թե միայն իշխանությունը, այլ ըստ էության ընդդիմություն համարվող ուժերն էլ հենված են ռուսական կայսրության վրա՝ առնվազն այն մտածողությամբ, որ չի կարելի անել որևէ բան, որը դուր չի գա Ռուսաստանին:

Այդ պատճառով էլ հայ-իրանական հարաբերության զարգացումը Հայաստանում քաղաքական օրակարգի և մեծ հաշվով՝ նաև քաղաքագիտական դիսկուրսի մաս չէ, որովհետև այստեղ էլ, եզակի բացառություններով, թելադրողը ռուսական կայսրության տրամաբանությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում