Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Երևանի 10 լավագույն ռեստորանները (լուսանկարներ)

Կարելի է ասել մոտեցել է տարվա ամենատոնաշատ շրջանը՝ մարտի 8, ապրիլի 7, ինչպես նաև, այս ամենին զուգահեռ, բազմաթիվ ծնունդներ, հարսանիքներ և կնունքներ: Թե ինչպես կանցնի տոնդ առավելագույնս կախված է այն վայրից, ուր կայցելես սիրեցյալիդ, ընտանիքիդ անդամների կամ ընկերների հետ, այն ուտեստներից որ համտեսել ես և մատուցման որակից, որին արժանացել ես: Ինչպե՞ս ընտրել լավագույն ռեստորանը ու ինչպես մյուսներին փոխանցել սեփական կարծիքը տարբեր վայրերի մասին:

«Առաջին լրատվականը» պարբերաբար կներկայացնի Երևանի լավագույն և ոչ այդքան վայրերի վերաբերյալ ծաղկաքաղ ըստ www.yevista.am կայքի:

Ըստ Եվիստայի ներկայիս ռեյտինգի, որը ձևավորվել է ավելի քան 4000 կարծիքների արդյունքում, Երևանի լավագույն ռեստորանների տասնյակը եզրափակում և տասներորդ տեղն է զբաղեցնում «Սասնատուն պանդոկը», որի վերաբերյալ այցելուները մեծ մասամբ թողել են լավ կարծիքներ, սակայն հարկավոր է նշել որոշ հաճախորդների դժգոհությունը կապված առաքման ծառայության հետ: Առավելություններից հիմնականում առանձնացվել են համեղ ճաշատեսակները: Ուշագրավ է նաև, որ այս վայրը առավելապես հարմար է ընկերական, քան՝ ընտանեկան շրջանակներում հաճելի ժամանցի համար: Ռեստորանի մասին կարծիք են արտահայտել 20 այցելու, այն Yevista.am-ում ունի 4,5 աստղ: Ավելացվել է 4 նկար:

Ըստ վարկանիշի 9-րդ տեղում է Թումանյան փողոցի «Մր. Գիրոս – Mr. Gyros» ռեստորանը: Հաճախորդները հատկապես գնահատել են սնունդի որակն ու համը, ինչպես նաև այն, որ մասնաճյուղերում այդ որակը չի տատանվում: Արագ սպասարկումը նույնպես այս ռեստորանի առավելությունն է: Բացի ավանդական գիրոսներից այստեղ կարելի է պատվիրել նաև համեղ աղցաններ: Այս ռեստորանը գնահատել են 35 այցելու, ավելացվել է 1 նկար, ունի 4,5 աստղ: 

 8-րդ տեղում «Հին Պեկին» ռեստորանն է, որտեղ այցելուները հիմնականում հավանել են սննդի և սպասարկման որակը: Երբեմն հաճախորդները դժգոհում են այն բանից, որ հաճախ նստելու տեղ չի լինում: Այս վայրի մասին արտահայտվել է 22 հաճախորդ, ինչի արդյունքում «Հին Պեկին» ռեստորանը Եվիստայում ունի 4,5 աստղ: Ավելացվել է ընդամենը 3 նկար: 

 7-րդ տեղ՝ «Արտաշի մոտ» (Մոսկովյան փողոց):  Այս ռեստորանի մասին իրենց կարծիքն են հայտնել 33 հաճախորդ՝ առանձնակի շեշտելով համեղ ուտեստները (իհարկե, յուրաքանչյուրը նշել է իր նախընտրելին), մաքրությունը և մատչելի գները: Այսպիսով ռեստորանն ունի 4,5 աստղ:

6-րդ տեղում է «Դոլշե Մոնդո» ռեստորանը: Հաճախորդները հատկապես հավանում են այստեղ մատուցվող պաղպաղակը և յուրահատուկ ոճը: Հատուկ շեշտվում է այս ռեստորանի գտնվելու վայրը՝ Կասկադ: Երբեմն հաճախորդները բողոքում են սպասարկման որակից: Վայրն ունի 33 կարծիք և 4,5 աստղ: Ավելացվել է 4 նկար:

 5-րդ տեղում ըստ Yevista.am-ի գտնվում է  «Պեկին»  ռեստորանը (Նալբանդյան փողոց): Այս վայրի մասին այցելուների կարծիքը կարելի է ասել բացառապես դրական է, ինչը վերաբերում է թե՛ ուտեստների որակին ու բազմազանությանը, թե՛ հատկապես սպասարկմանը: Թեև կան որոշ պարսավանքներ՝ ուղղված այն փաստին, որ Երևանում Չինական ռեստորանների ճաշացանկի ուտեստների մեծամասնությանը մեծապես պակասում է բնորոշ չինական համը: Ինչևիցե այս վայրի մասին արտահայտվել է 10 կարծիք, ռեստորանը Yevista.am-ում ստացել է 5 աստղ, ավելացվել է 6 նկար:

 

 4-րդ հորիզոնականում է «Սուշի տորիան», որի մասին կարծիքներում հաճախորդներն ընդգծել են տիրող հաճելի մթնոլորտը, մատչելի գները, որակյալ սպասարկումն ու ամենակարևորը՝ ըստ այցելուների այստեղ կարելի է գտնել քաղաքի ամենահամեղ սուշին: Առանձնահատուկ է նաև ուտեստների բազմազանությունը: Այս ռեստորանի վերաբերյալ կարծիք են հայտնել 23 այցելու, ինչի արդյունքում վայրն ունի 4,5 աստղ: Ավելացվել է 1 նկար: 

 Երևանի գերադասելի ռեստորանների ցուցակի 3-րդ հորիզոնականում է «Պեկինը» (Սայաթ-Նովա պողոտա): Ըստ այցելուների՝ այն մի փոքր զիջում է Նալբանդյանի «Պեկինին»՝ ճաշացանկի սղության առումով, սակայն մնացյալ ամեն ինչով արժանացել է հաճախորդների լիարժեք գոհունակությանը: Ռեստորանի մասին կարծիք են հայտնել 14 այցելու, ունի 4,5 աստղ: Ավելացվել է 1 նկար:

 2-րդ հորիզոնականում է «Անկյուն» ռեստորանը, որն ըստ այցելուների փոքրիկ ռեստորան է, հարմարավետ, տիրում է դրական միջավայր: Մատուցողները սիրալիր են  և ուշադիր: Այս իտալական ռեստորանում հաճախորդները գերադասում են ուտել իսկական «սթեյք», որն ըստ ոմանց լավագույնն է քաղաքում: Այս վայրի մասին կարծիք են արտահայտել 16 այցելու, ունի 5 աստղ: Ավելացվել է 1 նկար: 

 Yevista.am-ի վարկանիշային 1-ին պատվավոր հորիզոնականում է «Կակտուս» ռեստորանը, որի մասին արտահայտած կարծիքները հիրավի պարտադրում են այցելել այս վայր: Դրանց համաձայն «Կակտուսը» Երևանի ամենահամեղ և բազմազան ճաշացանկով ռեստորանն է, որտեղ սպասարկումը հիանալի է, երաժշտությունը հաճելի, առկա են բոլոր պայմանները հաճախորդներին գրավելու համար: Բազմաթիվ կարծիքներում դժգոհություն կա գների վերաբերյալ, սակայն որոշ հաճախորդներ էլ պնդում են, որ գին-որակ հարաբերակցությունը արդարացված է:  Yevista.am-ում «Կակտուսի» վերաբերյալ իրենց կարծիքն են թողել 27 այցելու, ինչի արդյունքում վայրն ունի 4,5 աստղ: Ավելացվել է 1 նկար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում