Ford ավտոարտադրողը ծրագրում է արդեն այս տարի շուկա հանել յուրահատուկ լուծում հարմարավետ և անվտանգ երթևեկության համար՝ շրջանակային հսկման տեսախցիկ, որից օգտվելու դեպքում վարորդներն այլևս ստիպված չեն լինի անհանգստանալ «մեռյալ գոտիների» համար: Նա ճանապարհային իրավիճակի մասին լրիվ տեղեկություն կստանա մեքենայի մեջ տեղադրված էկրանին, հայտնում է novate.ru-ն:
Սարքը հնարավորություն է տալիս միանգամից մի քանի խնդիր լուծել՝ ինչպես ավելի լավ շրջադարձ կատարել, ինչ է կատարվում շուրջը, ինչպես անվտանգ վազանց կատարել և ինչպես առանց խնդիրների մեքենան կայանել: Նոր տեսախցիկի շնորհիվ՝ վարորդը կստանա շրջակայքի լրիվ պատկերը:
Նոր հավաքածուում ներառված է 2 տեսախցիկ՝ դիմային և թիկունքի: Տեսախցիկները կառավարել կարելի է սրահում տեղադրված էկրանով, որում երևում են տեսախցիկների նկարահանումները:
Յուրաքանչյուր տեսախցիկի դիտարկման անկյունը 180 աստիճան է:
Առայժմ նորույթը նախագծային փուլում է: Ford-ն այն պատրաստվում է թողարկել այս տարեվերջին: Սարքն առաջինը գնել կկարողանան ԱՄՆ-ում և Չինաստանում: Սարքի գինն առայժմ չի հաղորդվում:














































