Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ոստիկանությունը իր գործողություններով խախտել է Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը. փաստաբան

«Ոստիկանությունը իր գործողություններով խախտել է Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը, որովհետև միջամտություն է իրականացրել հավաքի ազատությանը, որը սահմանված է կոնվենցիայի 11-րդ հոդվածով։ Այդ միջամտությունը եղել է ոչ օրինական, ոչ համաչափ և ոչ իրավական»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան, Եվրոպական դատարանում բազմաթիվ գործեր շահած Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայի սկզբնամասում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի նստացույց կազմակերպած ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնություններին:

Փաստաբանի խոսքով՝ ցանկացած ինքնաբուխ հավաք թույլտվություն չի պահանջում, հետևաբար անձանց ներկայացված ոստիկանական պահանջները եղել են անօրինական:

Սահակյանն ընդգծեց, որ ոստիկանները իրենց գործողություններով միանշանակ խոչընդոտել են լրագրողների աշխատանքին, մասնագիտական գործունեությանը, և պետք է հետևողական լինել, որ այդ անձինք պատասխանատվության ենթարկվեն:

Փաստաբանի խոսքով՝ միայն լրատվամիջոցներով տարածված հրապարակումները արդեն իսկ հիմք են՝ ոստիկանների նկատմամբ քրեական գործեր հարուցելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

Հիշեցնենք, որ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման կազմակերպված նստացույցը, որը երեկ երեկոյան տեղափոխվել էր Բաղրամյան պողոտայի սկզբնամաս, ցրվեց ոստիկանական բռնի գործողությունների ու ջրցան մեքենաների արդյունքում: Վաղ առավոտից ոստիկանական տարբեր բաժանմունքներ բերման են ենթարկվել 237 ակտիվիստներ: Տարբեր քաղաքացիներ դիմել են հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու համար:

Նշենք նաև, որ այս պահին բերման ենթարկվածներից շատերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվում խուլիգանության հոդվածով:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում