Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Մաշկավեներաբանական ծառայությանը նվիրված գիտագործնական համաժողով՝ Երևանում

Այսօր Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մեկնարկել է միջազգային առաջին գիտագործնական երկօրյա համաժողովը, որը նվիրված է Հայաստանում մաշկավեներաբանական ծառայության հիմնադրման 90-ամյակին։

«Մեզ համար, ինչպես երբեք շատ կարևոր է մասնագիտական միավորումների կայացման գործընթացը և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել նրանց աշխատանքներին, ձեռք մեկնել»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա բժշկական հանրությանը, համաժողովին հյուրերին ներկայացրեց վերջին շրջանում առողջապահական համակարգում կատարվող փոփոխությունները: Մասնավորապես անդրադարձավ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ անցած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը վերաբերում է վերջին տարիներին երկար քննարկված և իր հաստատուն տեղը գտած չափորոշիչներին, շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգին:

«Մեծ հույսեր ենք կապում այս փոփոխությունների հետ, որոնք ուղղակիորեն կապված ենք բժշկական հանրության հետ: Մասնագիտական միավորումները իրենց աշխատանքով կնպաստեն այս բարեփոխումների իրականացմանը»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ յուրաքաչյուր ոլորտում այս փոփոխությունները թույլ կտան ստանալ առկա բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Նա երախտագիտություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին` մաղթելով արգասաբեր աշխատանք:

Համաժողովին ելույթներ ունեցան նաև ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկակագիտական կենտրոնի» տնօրեն Միքայել Սահակյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Համաժողովի աշխատանքներին մասնակցում են բազմաթիվ անվանի գիտնականներ, փորձառու մաշկավեներաբաններ, առողջապահության կազմակերպիչներ, կլինիկական օրդինատորներ՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից։

Դասախոսություններով և զեկուցումներով հանդես կգան աշխարհահռչակ գիտնականներ։ Պրոֆ Է.Ե.Դանիելյանը կներկայացնի Հայաստանում մաշկավեներաբանական ծառայության անցած ուղին, Ռուսաստանի սեռավարակաբանների գիլդիայի (IUSTI RU) նախագահ պրոֆեսոր Մ.Ա. Գոմբերգը կխոսի որոշ սեռավարակների վարման ժամանակակից մոտեցումների մասին, Մաշկային և վեներական հիվանդությունների ռուսական ամսագիր և Կլինիկական մաշկաբանություն և վեներաբանություն ամսագրերի խմբագիր պրոֆեսոր Ն.Գ. Կոչերգինը կներկայացնի 21-րդ դարի ամենատարածված մաշկային հիվանդություններից մեկի՝ ատոպիկ մաշկաբորբի ռացիոնալ բուժման մեթոդները։ Ելույթներ կունենան Վրաստանի գլխավոր մաշկավեներաբան, պրոֆ. Գ.Գալդավանը, պրոֆ. Տ.Սոկոլովան՝ Ռուսաստանից, պրոֆ. Տ.Սվյատենկոն՝ Ուկրաինայից, Ի.Ցիրուլնիկովը՝ Իսրայելից, Լ.Կորնևան՝ Բելոռուսից և այլոք։

Համակողմանի կլուսաբանվեն մաշկաբանության, սեռավարակաբանության, բժշկական կոսմետոլոգիայի, հարակից այլ մասնագիտությունների արդիական հիմնախնդիրները, բժշկագիտության այս ճյուղի ժամանակակից նվաճումները և ձեռքբերումները։

Նախատեսվում է անցկացնել նաև հովանավոր ընկերությունների («Հելիոս» ԲԿ, «Աստելլաս Ֆառմա Յուռոպ» և այլն) ցուցահանդեսներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում