Sunday, 26 07 2026
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ

Հայաստան-ԵՄ հարաբերության սատանայի մանրուքները

Որքան մոտենում է Ռիգայում Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, այնքան Հայաստանում ավելի են ինտենսիվանում հարցադրումները, թե ինչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանն այդ գագաթնաժողովից Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նորոգման առումով: Մի բանում կարծեք թե Հայաստանում այլևս ավելորդ են քննարկումները՝ որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ունեն լուրջ վերանորոգման կարիք:

Սակայն, այս տեսանկյունից Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու մայիսի 21-22-ին, մի ցուցիչն իսկ կարծեք թե բավարար է այս գագաթնաժողովի և ընդհանրապես, Հայաստան Եվրամիություն հարաբերությունների հարցում որոշակի եզրահանգումների գալու համար՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ակնկալիքների մասով: Առ այսօր Հայաստանը, ըստ էության չի հայտարարել, թե պաշտոնապես ինչ մակարդակով է մասնակցելու գագաթնաժողովին, Սերժ Սարգսյանը մեկնելու է, թե ոչ: Ըստ որում, արդեն իսկ այն, որ գագաթնաժողովի մեկնարկից երկու-երեք օր առաջ դեռևս այդ հանգամանքը հայտնի չի եղել, ինքնին բավարար է եզրակացնելու, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, մեղմ ասած` ոչ այնքան գունեղ հեռանկարներ են պարունակում այս պահի դրությամբ:

Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները, փաստորեն չեն կարողացել իրենց թույլ տալ մի քանի օր առաջ հստակեցնել՝ չենք խոսում մի քանի շաբաթ առաջվա մասին, թե ինչ մակարդակով է Երևանը ներկայանալու Ռիգայի գագաթնաժողովին: Սա կարող է ունենալ տարբեր բացատրություններ, սակայն բոլոր դեպքերում էլ ակնհայտ է, որ Երևանը նախապես չի հայտարարել իր մասնակցության մասին, որովհետև ինքն էլ չգիտե, թե վերջին պահին ինչ կարող է լինել և ինչ ազդեցության տակ կարող է կայացվել մասնակցության մակարդակի վերաբերյալ որոշումը: Եվ սա վերաբերում է ընդամենը գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության մակարդակին:

Եվ այս ֆոնին պատկերացնել կարելի է, թե ինչ վիճակ է Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների բովանդակային կողմին վերաբերող արդեն ավելի լուրջ, հեռանկարային, ռազմավարական, ինստիտուցիոնալ, իրավական-օրենսդրական հանգամանքների վերաբերյալ որոշումների պարագայում: Եթե Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ օպերատիվորեն և հստակ որոշել, մի քանի շաբաթ առաջ սահմանել Ռիգա մեկնող պատվիրակության մակարդակը, ապա ինչ խոսք կարող է լինել առավել երկարաժամկետ և ծավալուն խնդիրներում որոշումներ կայացնելու մասին: Գուցե դժվար է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների դիապազոնի գնահատումն իրականացնել այդօրինակ, առաջին հայացքից արարողակարգային մանրուք թվացող խնդիրներից, բայց սա հենց այն դեպքն է, երբ, ինչպես բրիտանացիները կասեին՝ «սատանան մանրուքների մեջ է»:

Սա բոլորովին չի բացառում, որ Ռիգայում կարող են ստորագրվել Հայաստան-Եվրամիության հարաբերություններին վերաբերող փաստաթղթեր, որոնցում կարող են լինել նույնիսկ բավական խոստումնալից ձևակերպումներ: Ողջ խնդիրն այն է սակայն, որ սեպտեմբերի 3-ը և դրան հաջորդած մեկուկես տարին միանգամայն հստակ և միանշանակ կերպով ցույց տվեց, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առանցքային զարգացումների դաշտը Երևան-Բրյուսել փաստաթղթային տիրույթը չէ: Առանցքային դաշտն այն է, թե Հայաստանում հասարակական տրամադրությունների, պոտենցիալի և քաղաքական սուբյեկտների առումով Եվրամիության հետ հարաբերությունների ինչ բազա գոյություն ունի: Ավելի շուտ, պարզվել է, որ այդպիսի բազա գոյություն չունի: Հետևաբար, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարը նախ պետք է ձևավորվի Երևանում, որպեսզի հետո դրա զարգացման հետ կապված ակնկալիքներ լինեն եվրոպական որևէ քաղաքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում