Monday, 27 07 2026
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում

Արտաշատի քաղաքապետի թեկնածուներից մեկը Յուվեցի Կարոյի հորաքրոջ որդին է

Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին քաղաքապետի ընտրություններ են նշանակված նաև Արտաշատ քաղաքում: Քաղաքապետի պաշտոնի համար ներկա պահին առաջադրվել է 3 թեկնածու: ՀՀԿ-ն առաջադրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի անկուսակցական որդու՝ Արգամ Աբրահամյանի որդու թեկնածութունը: Նրանից բացի՝ ինքնաառաջադրվել են Աբրահամյանների ընտանիքի թշնամի համարվող Հովհաննես Ղազարյանը՝ հայտնի «Գազի Հովո» մականունով, և «Շահումյան ալքո» ՍՊԸ-ի տնօրեն Գարեգին Համբարձումյանը: Վերջինիս շատերն ընկալում են որպես դրածո, ձևական թեկնածու՝ առաջադրված Հովիկ Աբրահամյանի կողմից, որը ընտրապայքարի կեսից պետք է հանի իր թեկնածությունը հօգուտ կրտսեր Աբրահամյանի:

«Առաջին լրատվական»-ին, սակայն, հայտնի է դարձել, որ Գարեգին Համբարձումյանը բնավ էլ Հովիկ Աբրահամյանի դրածոն չէ: Նա ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) հորաքրոջ որդին է, և միմյանց հետ շատ մտերիմ հարաբերություններ ունեն: Անգամ իրենց գործարաններն ու տներն են կողք կողքի կառուցել: Միասին էլ ժամանակին տոկոսով փող են տվել և դրա շնորհիվ բավականին հարստացել: Բացի այդ, Գարեգին Համբարձումյանի մյուս եղբայրը Յուվեցի Կարոյի թիկնապահ-աջ ձեռքն է:

Մեզ հասած տեղեկություններով՝ Համբարձումյանն ինքնակամ է առաջադրվել, որպեսզի Աբրահամյանները համոզեն հանել թեկնածութունը, ինչի դիմաց էլ մի պաշտոն կտան: Համբարձումյանը մինչև վերջին տարիները աշխատել է հարկային մարմնում և հիմա շատ է ցանկանում վերադառնալ հարկային: Ասում են՝ այս ընտրությունների արդյունքում նա թերևս կստանա այդ պաշտոնը՝ հանելով իր թեկնածությունը հօգուտ Արգամ Աբրահամյանի:

«Առաջին լրատվական»-ին հաջողվեց մի քանի հարց ուղղել Գարեգին Համբարձումյանին:

– Պարոն Համբարձումյան, Ձեզ համար դժվար չի՞ լինի մրցակցել վարչապետի որդու և մարզում հայտնի՝ Գազի Հովոյի հետ: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

– Ընտրության ժամանակ ո՞վ կարա ասի՝ իրա շանսերը ոնց են: Ընտրության արդյունքները ցույց կտան շանսերը: Իսկ ես առաջադրվել եմ, քանի որ Արտաշատի քաղաքացի եմ, քաղաքի խնդիրներով եմ ապրում, դրա համար էլ ցանկություն ունեմ քաղաքապետ դառնալու: Էս քաղաքում ենք ծնվել մեծացել, հետևաբար բնական ա էդ ցանկութունը:

Իսկ Ձեզ դժվար չի՞ լինի մրցակցել Արգամ Աբրահամյանի հետ:

– Ժամանակը ցույց կտա:

– Դուք նաև Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի ազգականն եք: Արդյոք նա՞ է աջակցում Ձեզ այս ընտրություններում:

– Բացարձակ: Ես ոչ մեկի հովանավորության տակ չեմ: Ես ինքս եմ որոշում իմ ծրագրերը: Տենց բան չկա: Ազգակցական կապ միանշանակ կա, բայց ինքը էս ընտրապայքարին ոչ մի մասնակցություն չի կարող ունենալ, քանի որ ինքը նույնիսկ էս համայնքում գրանցված չէ ու այստեղից ձեն չունի:

Պարոն Համբարձումյան, ասում են, որ հնարավոր է ընտրապայքարի կեսից ինքնաբացարկ հայտնեք՝ հօգուտ վարչապետի որդու:

-Ամեն ինչ հնարավոր է: Ոչինչ չի կարելի բացառել՝ էդպես ասեմ: Իսկ թե ում կսատարեմ կամ հօգուտ ում կհանեմ թեկնածությունս, ապա հլը տենց հարցերը երևի կոռեկտ չեն: Ես ոչ մեկին տեղեկություն չեմ տվել, որ հօգուտ Արգամ Աբրահամյանի եմ հանելու թեկնածությունս: Ընդամենը առաջադրվել ենք, հլը չենք էլ գրանցվել: Դեռ պետք է գրանցվենք:

Այսինքն՝ կարող է բանը գրանցվելուն է՞լ չհասնի:

– Ամսի 20-ից հետո պարզ կլինի: Մինչև էդ ոչ մի հարցի չեմ կարող կոնկրետ պատասխանել:

Իսկ կուսակցական չլինելով, որևէ քաղաքական ուժի աջակցությունը չստանալով՝ հե՞շտ է ընտրապայքարի մեջ մտնել:

– Ես երբեք ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել, ոչ մի քաղաքական ուժի վրա չեմ հենվում: Որպես ինքնաառաջադրված մարդ իմ ուժերի վրա եմ հենվում: Ուրիշ ավելացնելու բան չունեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում