Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Ղարաբաղի բացառիկ զենքն Ադրբեջանի դեմ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցյալ կիրակի՝ մայիսի 3-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով խորհրդարանական մեծամասնություն է կազմել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունը` ստանալով ձայների 47 տոկոսը: Խորհրդարանի ընտրություններում 5 տոկոսի շեմը ընդհանուր առմամբ հաղթահարել են 5 կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք», ՀՅԴ, «Ազգային ժողովրդավարական կուսակցություն», «Շարժում 88» կուսակցություն և «Ազգային վերածնունդ» կուսակցություն: Հրապարակված նախնական տվյալների համաձայն` ՀՅԴ-ն և «Ազգային ժողովրդավարական կուսակցությունը» ստացել են ձայների գրեթե հավասար տոկսներ ՀՅԴ-ն 18,81 տոկոս, իսկ ԱԺԿ-ն՝ 19,1 տոկոս: «Ազգային վերածնունդը» նախնական տվյալներով ստացել է 5,38 տոկոս, իսկ «Շարժում 88» կուսակցությունը` 6,93 տոկոս:

Այսպիսով, ի տարբերություն ԼՂՀ ներկայիս խորհրդարանի, նոր խորհրդարանում ներկայացված կուսակցությունների պալիտրան ավելի բազմազան է: Ինչի կբերի սա` դժվար է ասել, սակայն ամեն դեպքում դրական է, որ ներկայացուցչականությունը ղարաբաղյան խորհրդարանում ավելանում է, և սա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղի միջազգային ժողովրդավարական իմիջի համար, որը հատկապես վերջին շրջանում կարծեք թե բավական զգալիորեն հետընթաց է ապրել, ինչին չակերտավոր նպաստել են և՛ ներքաղաքական պրոցեսները կամ դրանց բացակայությունը, և՛ նաև ղրիմյան զարգացումների շրջանում Ղարաբաղում կազմակերպված հայտնի համերգը, որն առավել քան անհեթեթ, աբսուրդային ու վտանգավոր նախաձեռնություն էր Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման ու ընկալման տեսանկյունից:

Եվ այս առումով, իհարկե, Ղարաբաղի արտաքին ժողովրդավարական իմիջը ակնհայտորեն ունի վերականգնման կարիք, և թեև անցկացված ընտրություններից առաջ Մինսկի խմբի համանախագահները, ԱՄՆ-ը, Եվրամիությունը հայտարարեցին ընտրությունները չճանաչելու մասին, այնուհանդերձ ընդունեցին նաև իր ապագան կառավարելու ԼՂՀ ժողովրդի իրավունքը, ինչը, խոշոր հաշվով, նաև ինքնորոշման իրավունքի յուրօրինակ ճանաչում է: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԼՂՀ հասարակությունը ցույց տվեց, որ կարող է օգտվել այդ իրավունքից ժողովրդավարական չափանիշներով:

Ղարաբաղյան ընտրություններին ներգրավված դիտորդները՝ և՛ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, և՛ եվրոպական կառույցներից, վկայեցին, որ ընտրությունները անցել են ժողովրդավարության չափանիշներին համաձայն: Իհարկե, այս գնահատականները չեն ամենից կարևորը, այլ այն, որ ղարաբաղյան ներքաղաքական կյանքը իրապես ընթանա ժողովրդավարության, այսինքն` քաղաքական մրցակցության, ասել է թե` մտքերի ու գաղափարների մրցակցության պայմաններում: Սա միմիայն դրականը կբերի Լեռնային Ղարաբաղին և՛ ներհասարակական հոգեվիճակի, իրավիճակի, զարգացումների տեսանկյունից, և՛ չճանաչված հանրապետության միջազգային վարկանիշի:

Վերջին հաշվով, Ղարաբաղի ժողովրդարությունը քաղաքական ամենակարևոր, գերակա և ըստ էության բացառիկ կռվանն է ընդդեմ Ադրբեջանի նավթագազային հզորության: Ըստ որում` սա մի կռվան է, որին հստակ տիրապետելու պարագայում հաջողությունը նավթագազային Ադրբեջանի հանդեպ լինելու է միանշանակորեն երաշխավորված, քանի որ նավթագազային երկրների բուն առաքելությունը եղել է, կա և մնալու է՝ ըստ որում տեխնոլոգիական հեղափոխության ավելի ու ավելի լայն թափերի պարագայում առավել նվազ նշանակությամբ, քաղաքակրթության կարիքները սպասարկելը:

Այսինքն, ի տարբերություն Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղը հմտորեն օգտագործելով քաղաքակրթական կռվանը, սպասարկող երկրի փոխարեն կհայտնվի, այսպես ասած, սպասարկվող երկրի կարգավիճակում, թեկուզ և առայժմ չճանաչված: Սակայն սրա համար հարկավոր է, որ խորհրդարանական ընտրությունները և ընդհանրապես քաղաքական կյանքը չլինեն ցուցանմուշ, ձև, այլ հանդիսանան իսկապես ժողովրդավարական կենսակերպի վերականգնման և էլ ավելի զարգացման մեկնարկ, սկիզբ: Վերջին հաշվով, ժողովրդավարությունը Լեռնային Ղարաբաղի համար կռվան է որպես կենսակերպ, ոչ թե որպես հռչակագիր և կարգախոս: Եվ աշխարհում շատ լավ են տարբերում կենսակերպն ու կարգախոսը, հետևաբար պետք չէ խաբել թե ինքն իրեն, թե աշխարհին, դա անիմաստ է:

Պետք է գիտակցել քաղաքակրթական ասպեկտի բացառիկ կարևորությունն ու դրանով շարժվել առաջ: Առավել ևս, որ ստեղծվել է, ըստ էության, տարօրինակ մի իրավիճակ, երբ Լեռնային Ղարաբաղը այդ առումով կարող է նույնիսկ Հայաստանից էլ առաջ անցնել և օրինակ ծառայել, ամենակարևորը՝ նույնիսկ ինչ-որ առումով լոկոմոտիվ լինել ու պահել Հայաստանի թիկունքը այդ տեսանկյունից, թեև մնացյալ բոլոր տեսանկյուններից, իհարկե, Հայաստանն է Ղարաբաղի թիկունքը:

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղում կարևոր քայլ է կատարվել, որից հետո պահանջվում են կարևորագույն մի շարք քայլեր, ավելի ճիշտ` գործընթաց, որովհետև քայլերը պետք է լինեն անընդհատ՝ միջազգային ճանաչումը մշտական պրոցես է, լինի դե ֆակտո, թե դե յուրե, և պետք է ճանաչման հասնել միշտ, ճանաչվել անընդհատ: Ժամանակակից աշխարհում և՛ ճանաչվածների, և՛ չճանաչվածների համար այլևս գոյություն չունի, այսպես ասած, ապահովության պաշար՝ ժամանակը շատ արագ է ընթանում, հետևաբար շատ արագ են սպառվում պաշարները և դրանք պետք է թարմացնել, այսպես ասած, օնլայն տնտեսա-քաղաքական ռեժիմով:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում