Միջին վիճակագրական աշխատավարձ ստացող մարդու համար հեշտ չէ բնակարանային հարցերը միայնակ լուծել: Բրիտանիայում հայտնվել է ռեսուրս բնակարանի համատեղ գնման համար՝ հայտնում է RT-ն:
Իրականում դա ծանոթությունների կայք է, որտեղ օգտատերերը կարող են գտնել ինչ-որ մեկի, ում հետ հնարավոր է գնել անարժ գույք՝ հաշվի առնելով ընդհանուր հետաքրքրությունները, ցանկալի թաղամասն ու բնակարանի պարամետրերը:
«Իմ տունը քո տունն է» արտահայտությունը նոր նշանակություն է ստանում: Ապագա հարևանները ծանոթանում են propertybuyersmatch.co.uk կայքի միջոցով:
Համաձայն Բրիտանիայի ազգային բնակարանների դաշնության՝ որպեսզի մարդը իրեն թույլ տա Լոնդոնում հիպոթեքային վարկով տուն գնել, պետք է ստանա տարեկան ավելի քան 100 հազար ֆունտ-ստերլինգ աշխատավարձ: Դա չափազանց մեծ պահանջ է՝ հաշվի առնելով, որ բրիտանացու աշխատավարձը տարեկան կազմում է 33 հազար ֆունտ ստերլինգ:
Սակայն մարդկանց մոտ անշարժ գույքի համար վարկ ստանալու ցանկությունն այնքան մեծ է, որ նրանք պատրսատ են բնակարանը կիսել միանգամայն անծանոթ մարդու հետ:
Կայքի հիմնադիր Էմմա Լեստերը հայտարարում է, որ նման գաղափարը իր գլխում ծագել է այն բանից հետո, երբ փորձում էր Լոնդոնում բնակարան ձեռք բերել:
Բնակարանը գնող երկու կողմերն էլ համաձայնությունը դիտարկում են որպես ժամանակավոր տարբերակ՝ մինչև առանձին բնակարան ձեռք բերեն:








































