Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Ինչին են սպասելու թեկնածուները

Հայաստանի նախագահի ընտրությունները մոտենում են ավարտին: Արդեն գրեթե մոտավոր պարզ է քվեարկության պատկերը, որ կազմվել է թե՛ նախագահի ընդդիմադիր թեկնածուների, թե՛ լրատվամիջոցների, թե՛ հասարակական կազմակերպությունների հրապարակած տվյալներից՝ Հայաստանի նախագահի հերթական ընտրությունն անցնում է համատարած կեղծիքի պայմաններում, պարզապես ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ ներկայումս փոխվել են տեխնոլոգիաները և կեղծիքն իրականացվում է կա՛մ վարչական մակարդակով՝ ընտրությունից առաջ, կա՛մ ընտրության ընթացքում՝ «մանրավաճառության» սկզբունքով:

Այսինքն, վարվում է մանր կեղծիքի քաղաքականություն՝ մեծ աղմուկից խուսափելու և փոշիացված տպավորության համար: Փոխարենը բավական գլոբալ է ընտրակաշառքի պատկերը: Հայաստանի պարագայում երևի թե ավելին ակնկալելը միամտություն կլիներ: Եվ հենց այստեղ է նաև խնդիրը, որը պահանջում է լուծում հասարակության կողմից, որովհետև եթե այդ խնդիրը չլիներ, ապա իրավիճակը Հայաստանում վաղուց այլ կլիներ և հասարակության խնդիրներն էլ վաղուց այլ կլինեին:

Եվ հենց այս առումով, առաջիկա ժամերին արդեն հետաքրքիրը ոչ թե ընտրություններն են, այլ նախագահի ընդդիմադիր թեկնածուների պահվածքը՝ ի՞նչ են անելու նրանք, ճանաչելո՞ւ են արդյոք ընտրությունների արդյունքները, հայտարարելո՞ւ են արդյոք միասնական որևէ նախաձեռնության մասին: Նախագահի թեկնածուների շտաբներն ամբողջ օրվա ընթացքում արձանագրում էին խախտումներ: Կասկած չկա, որ այդ խախտումների արձանագրումները շարունակվելու են նաև մինչև քվեարկության ավարտը:

Երևի պետք չէ կասկածել նաև, որ կեղծիքները շարունակվելու են ձայների հաշվման գործընթացում: Եվ այս ամենից հետո, այս ամենն արձանագրող թեկնածուները, օրինակ՝ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, ի՞նչ են անելու, ասելու, ինչո՞վ են պայմանավորելու ընտրությունների արդյունքների ճանաչումը, կամ որևէ միասնական պայքարի տարբերակ առաջարկելո՞ւ են հասարակությանը, թե՞ ամեն մեկը շարունակելու է գնալ առանձին ճանապարհով, ինչպես նախընտրական գործընթացում:

Չէ՞ որ պարզ է, որ ինտրիգն ընդամենը այն է, թե իրենցից ում դիմաց է երկրորդ արդյունքը գրվելու, և գլխավորը՝ քանի տոկոս է իր համար գրելու Սերժ Սարգսյանը: Եթե նախընտրական գործընթացում տեսականորեն կային հիմքեր այդ հեռանկարը ինչ-որ մի հեռավոր տարբերակով բացառելու` ասելով, թե այս անգամ կարող է այլ բան լինել, ապա այսօր արդեն իսկ իրենց շտաբների արձանագրած խախտումները երևի թե բավական են այդ պատրանքը կամ տեսական հիմքը ցրված համարելու համար:

Եվ ուրեմն, խնդիրն արդեն իսկ այս պահից (թեև քվեարկությանը դեռ ժամանակ կա) հետևյալն է՝ ի՞նչ են առաջարկում հասարակությանը, իրենց ընտրողներին և համակիրներին նախագահի ընդդիմադիր թեկնածուները: Թե՞ նրանք սպասելու են, թե իրենց ինչ են առաջարկում իշխանությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում