Դանիայի թագուհի Մարգարետ 2-րդը ներգաղթյալներին կոչ է արել համապատասխանել դանիական կենսակերպին:
Թագուհու խոսքով` երկիրը պարտավորված է ընդունել ներգաղթյալներին, սակայն վերջիններս պետք է իրենց պահեն դանիական հասարակության նորմերին համապատասխան:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Մարգարետ 2-րդը նման հայտարարությամբ հանդես է եկել Berlingske Tidende դանիական թերթին տված հարցազրույցի ժամանակ սինագոգի և Կոպենհագենում խոսքի ազատության բանավեճի մասնակիցների վրա իսլամիստի հարձակումից երկու ամիս անց, ինչի հետևանքով զոհվեց երկու մարդ:
Լրագրողների կարծիքով` էմիգրացիոն քաղաքականությունը կդառնա սեպտեմբերին նախատեսված Դանիայի խորհդարանական ընտրությունների առանցքային հարցը:








































