Tuesday, 28 07 2026
Հայտնաբերվել է «հուշանվեր» թղթադրամով առևտուր արած տղամարդը
22:50
Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան
Կայացել է սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թաիլանդ-Հայաստան առաջին երկկողմ հանդիպումը
Տաջիկստանում խստացրել են հիջաբի և մորուքի նկատմամբ վերահսկողությունը
Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:10
Ռոբերտո Մանչինին կրկին կգլխավորի Իտալիայի հավաքականը
22:00
«Վիրտուալ իրականության ուժը․ հույզեր, կարեկցանք և ազդեցություն»
21:50
Զելենսկին Թրամփի հետ հանդիպումը «լավ է» գնահատել
21:40
Ավելի քան 900 հազար հաճախորդ, 1 տրիլիոն դրամի ավանդներ․ Ամերիաբանկ
21:30
ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ
Երևանի և Մոսկվայի միջև երկխոսությունը կշարունակվի` փորձելով փոխզիջումներ գտնել
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն

Միջազգային ի՞նչ արձագանք կունենա Հայաստան «Կառֆուրի» մուտքն արգելելը

«Ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների օրինակներից կարող եմ ասել, որ այնպիսի հզոր ցանցը, ինչպիսին «Կառֆուրն» է, կարող է ազդել թե՛ քաղաքականության, թե՛ ընդհանրապես երկրի տնտեսության վրա: Եվս մեկ փաստ, որին ես ծանոթ եմ՝ Հայաստանում մենաշնորհները հիմնականում պարենամթերքների ներմուծման հետ են կապված, և տնտեսության ու քաղաքականության փոխկապակցվածությունը, երբ մենաշնորհներ ունեցողները, որոնք ազդեցություն ունեն կառավարության վրա, վարվող քաղաքականության վրա, միգուցե կվախենային մրցակից ունենալ այդ բնագավառում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Եվրոպական տարածաշրջանային ներկայացուցիչ Մայքլ Վեյհարտը՝ մեկնաբանելով ֆրանսիական հիպերմարկետների «Կառֆուր» ցանցի՝ ՀՀ մուտք գործելու հետ կապված խոչընդոտների մասին տարածված լուրերը: Նա նշեց, որ փորձագետ չէ այդ բնագավառում և չգիտի «Կառֆուրի» դեպքի հետ կապված մանրամասներն, ու միանշանակ գնահատական տալ չի կարող:

«Եթե ձեր կառավարությունը վերջիվերջո արգելի «Կառֆուրին» գալ Հայաստան, փաստորեն սա կլինի այն դեպքը, որ կարող է հետևանք ունենալ երկրի քաղաքականության, հետագա զարգացումների վրա: Դա կարող է ազդեցություն ունենալ այլ ներդրողների հետ կապված, քանի որ, բնականաբար, եթե կան նպատակներ, որ ուզում են այստեղ ներդումներ անել, նման մասնակցություն ունենալ Հայաստանի տնտեսությունում, այսուհետ նրանք կմտածեն՝ գործունեություն ծավալե՞լ, թե՞ ոչ, եթե այստեղ կա մի խումբ, որը կարող է ազդեցություն ունենալ երկրի ղեկավարության և ընդհանուր քաղաքական որոշումների վրա»,- ասաց Մայքլ Վեյհարտը:

Ըստ նրա՝ շատ ներդրողներ, այդ թվում՝ գերմանացի, ամենամեծ ուշադրությունը դարձնում են երկրի իրավականության վրա: Եվ, իհարկե, պոտենցիալ ներդրողները քննում են, հետևում են, թե ինչ է կատարվում երկրում, և, ըստ Վեյհարտի, այս դեպքը նույնպես կունենա իր ազդեցությունը, որ միջազգային ներդրողները փոխեն իրենց որոշումը և Հայաստանում ներդրումներ չանեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում