Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Կաուչուկի արտադրամասի խողովակաշարի վաճառքը ևս չի լուծի նաիրիտցիների խնդիրը

Կառավարությունը պատրաստվում է առաջիկայում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ տարիներով չվճարված աշխատավարձը մարելու նպատակով վաճառքի հանել ոչ միայն գործարանի քացախաթթվի արտադրամասի սարքավորումները, այլև կաուչուկի արտադրամասի՝ «Կապույտ լիճ» կոչվող տեղամասի խողովակաշարերից մեկը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին խոսնակ, ներկայումս ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը: Նա նշեց, որ այդ մասին իրենց տեղեկացրել է էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը այսօր համատեղ հանդիպման ժամանակ:

Կաուչուկի արտադրության համար կարևոր է ջրի պաշարը, իսկ այդ խողովակաշարը ապահովում էր այդ պաշարը, որից երկու հատ է, իսկ վաճառքի հանվածը շատ հին է: Հետևաբար, եթե գործարանը վերագործարկվի, այդ խողովակաշարի վաճառքը խնդիր չի առաջացնի:

Հնարավո՞ր է այլ միջոցներ գտնել գործարկման համար: «Դա խնդիր չէ, և խնդիրն այլ. այդ խողովակաշարի վաճառքից առաջացած գումարով հնարավոր չի լինի 15 միլիոն աշխատավարձային պարտք փակել: Այդ գումարով հնարավոր կլինի փակել միայն 1, առավելագույնը 1.5 ամսվա պարտք: Իսկ թե որքանով է տրամաբանական 1.5 ամսվա պարտքը փակելու համար խողովակաշար վաճառել՝ չգիտեմ: Դա ընդամենը կարող է 15-օրյա ընդմիջում տալ ակցիաներին, որից հետո մարդիկ նորից գումար են պահանջելու: Բայց դա ևս, որպես այդպիսին, նաիրիտցիների խնդիրը չէ: Մեզ մեր պարտքն է հետաքրքրում»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Վերջինս նշեց, որ նախարարն իրենց հետ հանդիպման ժամանակ ոչ մի հստակ բան, ժամկետ, գումարի չափ չի նշել: «Նա միայն ասում է, թե ինչ միջոցներով է հնարավոր փակել պարտքը, ինչ միջոցներ կարող է գտնել վճարելու համար, բայց նա չի կարող քաղաքական որոշում կայացնել վարչապետի ու նախագահի փոխարեն: Իսկ բյուջեից մեր պարտքերը վճարելը քաղաքական որոշում է, որը պետք է կայացնեն երկրի բարձրագույն ղեկավարները: Բայց նրանք մեզ հետ չեն հանդիպում, և ստացվում է, որ մարդկանց հենց այնպես օդից կախված վիճակում պահում են, որը շատ նվաստացուցիչ է և վրդովեցնող»,- նկատեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ նախարարը հրաժարվել է անգամ ժամկետ նշել, թե հաջորդ ամսվա աշխատավարձը երբ կտան:

«Նախարարն ասաց, որ մինչև հիմա աշխատավարձերը վճարվում էին էներգետիկ համակարգից, բայց հիմա այդ համակարգում էլ փող չկա, և նույնիսկ մեկ ամսվա գումար էլ չեն կարող վճարել: Հետևաբար պարտքերը կարող են մարվել միայն «Նաիրիտի» հաշվին, երբ գույքը կվաճառվի»:

Մեր զրուցակցի խոսքով, սակայն, պետությունը, պատկան մարմինները չեն կարող նման անտարբերություն ցուցաբերել նաիրիտցիների նկատմամբ, քանի որ նույն պետությունը 5 միլիարդ դրամի պարտք ունի «Նաիրիտին», որը գոյացել է ժամանակին կաուչուկի մի հոսքագիծը Չինաստանին վաճառելու գործարքից ու մինչ օրս չի տրվել գործարանին: Այն դեպքում, երբ անգամ դատարանի որոշում կա, որ այդ գումարը պետք է վերադարձվի գործարանին:

«Այդ 5 միլիարդը կազմում է մեր պարտքի 90 տոկոսը: Այսինքն՝ այդ գումարի վերադարձի պայմաններում գոնե ամբողջ բանվորական հատվածի պարտքը պարզապես կփակվի: Բայց պետությունը «Նաիրիտի» նկատմամբ իր պարտավորություններն ընդհանրապես չի կատարում: Գումար չի տալիս, աշխատավարձ չի տալիս և միայն պահանջում է սպասել: Իրենք էլ նշում են, որ «Նաիրիտն» էլ պետությանն է 30 միլիարդ պարտք ու կրկին առաջարկում են սպասել»,- ասաց Հարությունյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ եթե պետությունը շարունակի նման արհամարհական վերաբերմունք ցուցաբերել նաիրիտցիների հանդեպ, ապա 5 ամիս անց փողոցում էլ նաիրիտցի չի լինի, բոլորը պարզապես կհեռանան Հայաստանից: «Սա՞ է իրենց ուզածը: Թող ասեն՝ իմանանք, էլի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում