Sunday, 26 07 2026
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Ինչ խնդիրներ են լուծվում համայնքների խոշորացմամբ, Կա՞ այստեղ թաղված շան գլուխ

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց կառավարության կողմից իրականացվող` համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում մայիսի 17-ին պիլոտային ծրագրում ընդգրկված 3 մարզերի մի շարք համայնքներում հանրաքվեի անցկացման կարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ` Տավուշի, Լոռու եւ Սյունիքի մի քանի համայնքներում նշված օրը հանրաքվե կանցկացվի, որի ժամանակ բնակիչները պետք է քվեարկեն՝ համաձա՞յն են, որ իրենց համայնքները խոշորացվեն, միավորվեն մեկ համայնքի կազմում, թե՞ ոչ: Այդ հանրաքվեի արդյունքում էլ արդեն կառավարությունը կկողմնորոշվի` իրականացնե՞լ ծրագիրը, թե՞ ոչ:

Նշենք, որ ծրագրում ընդգրկված համայնքների ղեկավարները մեծ մասամբ դեմ են համայնքների խոշորացմանը՝ համարելով դա աննպատակահարմար քայլ: Նրանք նաև նշում են, որ խոշորացման արդյունքում կփակվեն նաև այն մեկ-երկու աշխատատեղը, որոնք առկա են համայնքապետարաններում, և այս ծրագրի միակ «օգուտը» կլինի այն, որ գյուղերում պարզապես կմեծանա գործազուրկների թիվը:

Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա, համայնքապետերի խոսքով, դրա նկատմամբ գյուղի բնակիչներն անտարբեր կլինեն, քանի որ չգիտեն` ինչ է իրենից ներկայացնում համայնքների խոշորացում ասվածը, ինչ օգուտներ ու վնասներ կան: Այդ ուղղությամբ իրազեկում բացարձակապես չի իրականացվել:

«Հանրաքվեի նկատմամբ մարդիկ անտարբեր կլինեն, այնպես, ինչպես 2005 թվականին Սահմանադրության քվեարկության ժամանակ: Չեն գնա, չեն մասնակցի, որովհետև ոչ մի բան չգիտեն այդ ծրագրից: Իսկ եթե գան, բացատրեն ժողովրդին, թե ինչ է դա, ինչով է լավ, գուցե ժողովուրդն ակտիվանա ու գնա, մասնակցի հանրաքվեին, ինչը քիչ հավանական եմ համարում»,- օրերս մեզ հետ զրույցում ասել էր Տավուշի մարզի Հաղարծին համայնքի համայնքապետը:

Թեև համայնքների խոշորացման հիմնական պատճառաբանությունը համարվում է համայնքներին ուղղված միջոցների խնայողությունը, սակայն կան պնդումներ, որ այս ծրագիրը քիչ ավելի հեռահար է և ավելի շատ կապված է առաջիկա ընտրությունների հետ: Կարծիք կա, որ համայնքների խոշորացմամբ կխոշորանան նաև ընտրատարածքները եւ ընտրատեղամասերը, ինչը նշանակում է, որ առավել կհեշտանա դրանց «կառավարումը»:

Կխոշորանա՞ն, արդյոք, ընտրատարածքները եւ ընտրատեղամասերը՝ հարցրինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից: Ըստ նրա` ընտրատարածքների ձևավորումը սկզբունքորեն չի կապվում այս հարցի հետ, քանի որ ընտրատարածքները ձևավորվում են` հիմքում ունենալով ընտրողների թիվը: «Նախ պետք է հասկանանք, որ դեռ նոր պետք է հանրաքվե տեղի ունենա: Հանրաքվեի արդյունքների հիման վրա նոր միայն կառավարությունը որոշելու է հանդես գալ նախաձեռնությամբ` միավորե՞լ համայնքները, թե՞ ոչ: Եվ եթե միավորման արդյունքում ընտրական օրենսգրքով այս պահին սահմանված չափանիշը` ընտրողների թվի, բավարարվի, ապա խնդիր չի լինի: Իսկ միավորումից հետո արդեն ընտրողների թիվը կհաշվվի, և եթե սահմանների անցում նկատվի, դրանից հետո նոր միայն անհրաժեշտություն կառաջանա անդրադառնալ ընտրատարածքների միավորման հարցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մուկուչյանը:

Նա նաև հավելեց, որ ընտրական տեղամասերը ձևավորվում են ոչ ավելի, քան երկու հազար ընտրող հաշվով, և եթե անգամ մի քանի բնակավայրեր միավորվում են, դրանք շարունակելու են լինել որպես առանձին բնակավայրեր: «Հետևաբար, եթե նրանց ընտրողների թվերը շատ ավելի փոքր են, բայց տարածքային հեռավորությունը շատ ավելի մեծ է, ապա ակնհայտ է, որ չի կարող լինել մեկ ընտրական տեղամաս, որը կկազմակերպի և կիրականացնի, ասենք, 2 կամ ավելի բնակավայրերում ընտրությունների կազմակերպումը: Տեղամասը ձևավորվում է բնակավայրում և կապված է բնակավայրի ընտրողների թվի հետ: Սրանք իրար հետ չկապվող խնդիրներ են, ընդհանրապես»,- հավելեց Մուկուչյանը:

Ամեն դեպքում, ԿԸՀ նախագահի խոսքով, եթե հանրաքվեից հետո ինչ-ինչ հարցեր էլ առաջանան, ապա դրանք հետագայում նոր օրենսդրական ակտերի միջոցով կկարգավորվեն:

Այս խնդրի կապակցությամբ փորձեցինք զրուցել նաև «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության հետ, որը մշտապես դիտարկում է թե՛ համապետական, թե՛ ՏԻՄ ընտրությունները: ՀԿ-ի նախագահը, սակայն, ասաց, որ իրենք դեռ ուսումնասիրում են խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում