Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

ՀԱՄԱՍ-ը բանակցում է ՖԱԹՀ-ի հետ կոալիցիա ձևավորելու շուրջ

ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման առաջնորդ Խալեդ Մաշաալը հայտարարել է, որ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ քննարկում է ազգային միասնության կառավարություն ձևավորելու հարցը,- հաղորդում է BBC-ն:

Մաշաալը նաև հայտարարել է, որ պաղեստինցիները սկսել են նախապատրաստվել նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որոնք հետաձգվում էին մի քանի տարի շարունակ ՀԱՄԱՍ-ի և Մահմուդ Աբասի ՖԱԹՀ կուսակցության միջև գոյություն ունեցող պառակտման պատճառով:

«Մենք գնում ենք հաշտեցման ուղիով»,- ասել է Մաշաալը:

Խոսելով ՀԱՄԱՍ-ի վաղեմի դաշնակից Սիրիայի մասին՝ Մաշաալը հաստատել է, որ կուսակցության շտաբ գրասենյակը ստիպված է եղել լքել Դամասկոսը ընդդիմության հետ անհամաձայնության պատճառով: Դրա հետ մեկտեղ, նա հավատացած է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նախկինի պես աջակցում է ՀԱՄԱՍ-ին:

«Կասկած չկա, որ մենք համաձայն չենք այն բանի հետ, թե սիրիական վարչակարգն ինչպես է փորձում հաղթահարել ճգնաժամը»,- ասել է Մաշաալը և հավելել, որ ՀԱՄԱՍ-ը որոշ տարաձայնություններ է ունեցել նաև Իրանի հետ Սիրիայում տիրող իրավիճակի կապակցությամբ:

Նա նշել է, որ ՀԱՄԱՍ շարժումը, որին Իսրայելը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն, շահագրգռված է լավ հարաբերություններ հաստատելու արաբական բոլոր երկրների և մուսուլմանական հանրության հետ, ինչպես նաև շարժմանն աջակցող միջազգային հանրության հետ:

Հիշեցնենք, որ 2006 թ. ՀԱՄԱՍ-ը հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, ինչը հանգեցրել է ՖԱԹՀ-ի հետ հակամարտության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում