Thursday, 23 07 2026
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից

Անկախանալու պատմական հնարավորությունը

Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների և մեկուսացման քաղաքականության հետևանքները ավելի ու ավելի սուր են զգացվում Հայաստանի վրա:

Վիճակագրությունը վկայում է Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների նվազման սրընթաց տեմպի մասին, և առաջիկայում այս միտումը պահպանվելու է, քանի որ օրերս ուժի մեջ են մտել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ: Իսկ տրանսֆերտները, որ գալիս էին Ռուսաստանից, ըստ էության Հայաստանի տնտեսության շարժիչն էին: Օրինակ՝ այդքան գովերգվող երկնիշ տնտեսական աճի բուն պատճառներից մեկն այն էր, որ մարդիկ Ռուսաստանում ավելի շատ գումար էին վաստակում և ուղարկում Հայաստան, և դրանց թիվը տարեկան հասնում էր արդեն մոտ 2,7 միլիարդ դոլարի: Իսկ սա, համաձայնեք, էական ներարկում է Հայաստանի նման փոքր տնտեսության համար, և տարեկան այսքան տրանսֆերտի պայմաններում կառավարությանը միգուցե նույնիսկ ոչինչ էլ պետք չէր անել՝ տրանսֆերտները կանեին իրենցը:

Այսօր, սակայն, այս թիվը կրճատված է գրեթե կիսով չափ ու շարունակում է կրճատվել, ինչը մեծ ազդեցություն է ունենում հայաստանյան տնտեսության գնողունակության վրա: Սակայն մյուս կողմից՝ այս մեծ մարտահրավերը գուցե թե Հայաստանի համար պատմական հնարավորություն է՝ տնտեսության բնույթը և տրանսֆերտներից կախվածությունը փոխելու համար:

Դրանց քանակի շարունակվող նվազումը Հայաստանն այսպես, թե այնպես բերել է և դեռ բերելու է տնտեսական խորը ճգնաժամի: Հայաստանի իշխանությունները ուղղակիորեն ստիպված են գտնել տրանսֆերտներին փոխարինող եկամտի աղբյուրներ, այսինքն՝ մտածել ներքին հնարավորությունները զարգացնելու մասին, քանի որ որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ՌԴ պատժամիջոցների աղբյուր հանդիսացող կառավարությունների կամ ՌԴ տնտեսության վրա:

Իհարկե, կա նաև նստելու ու սպասելու տարբերակ՝ մինչև պատժամիջոցները կանցնեն, սակայն մինչ այդ դժվար է պատկերացնել, թե ինչքան կդիմանա Հայաստանը, որը գտնվում է նաև Ադրբեջանի հետ տնտեսական մրցակցության մեջ: Այս տեսանկյունից նստել ու սպասելը կլինի ուղղակի դավաճանություն Հայաստանի Հանրապետության հանդեպ:

Եվ ուրեմն՝ իշխանությունը պարտավոր է օգտագործել պատմական պահն ու ճգնաժամային իրավիճակը վերածել մեկնակետի՝ սրընթաց քայլեր կատարելով ներքին հնարավորությունները զարգացնելու և տրանսֆերտներից կախվածությունը էապես թուլացնելու համար: Սա այլ որակի և բնույթի տնտեսություն կառուցելու հնարավորություն է, արդեն պարզապես ստիպված կառուցելով, որը բացի տնտեսական էֆեկտից՝ կտա նաև շատ սպասված քաղաքական էֆեկտը՝ կձերբազատի Հայաստանը ռուսական ճնշման լծակներից մեկից:

Գաղտնիք չէ, որ Մոսկվան միշտ էլ քաղաքական նպատակներով խաղարկել է աշխատանքային միգրացիայի հարցը: Ըստ որում, ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր հետխորհրդային հանրապետությունների դեմ: Այսօր Հայաստանը կարող է Մոսկվային զրկել այդ լծակից, առավել ևս, որ ըստ էության կորցնելու բան չկա, և տնտեսությունն այսպես, թե այնպես՝ հասել է հատակին, տրանսֆերտները այսպես, թե այնպես՝ նվազում են շեշտակիորեն, և այլընտրանք պարզապես չկա, քան գործի դնել ներքին բոլոր հնարավորությունները:

Միաժամանակ, իհարկե, այս խնդիրը գործնականում շատ դժվար կլինի լուծել առանց արտաքին գործնական աջակցության, սակայն տեսանելի է, որ այդ աջակցությունն, այնուամենայնիվ, կա: Չնայած Հայաստանի իշխանությունների լիակատար ռուսահպատակ քաղաքականությանը՝ Արևմուտքն, այնուհանդերձ, կատարում է ֆինանսական նվազագույն ներարկումներ՝ մակրոտնտեսական կայունությունն ապահովելու համար, և եթե Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք ցուցաբերեն իրապես բարեփոխումների և քաղաքական ինքնուրույնության միջոցով տնտեսական միջավայրը փոխելու ուղղությամբ, ապա արտաքին օժանդակությունն անկասկած շատ ավելին կլինի և Հայաստանի համար լավ խթան կհանդիսանա ներքին հնարավորությունները բացելու համար:

Հայաստանը դե յուրե անկախություն հռչակելուց ի վեր տնտեսապես դե յուրե շարունակել է կախված մնալ, և ինչքան էլ տարօրինակ է, սակայն ներկայիս ճգնաժամը այդ կախվածությունը հաղթահարելու պատմական հնարավորություն է:

Իհարկե, եթե Հայաստանի իշխանությունները բիզնես-միջավայրի գրավչության ուղղությամբ քայլեր ձեռնարկեին տարիներ առաջ, տարիներ առաջ երկրի ռազմավարական ոլորտները չհանձնեին Ռուսաստանին, ապա այսօր տրանսֆերտներից կախվածության խնդիր չէր լինի, և Հայաստանի տնտեսությունը ստիպված չէր լինի տենդագին որոնումներ կատարել Ռուսաստանի անկումից պաշտպանվելու համար: Բայց լավ է ուշ, քան երբեք՝ ասում է ժողովրդական իմաստնությունը, և ներկայումս ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան իմաստնություն կունենա իշխանությունը՝ վիճակը չհասցնելու ծայրահեղության և չվտանգելու ինքն իրեն և ամենակարևորը՝ պետությունն ու պետականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում