Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Աֆեկտ, դանակահարություն․ «Հալալ» ընկերոջ «բ․․․ությունը» սպանության պատճառ կարող էր դառնալ

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց և ավարտվեց Լեռնիկ Ս.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ:

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող, երաժիշտ, 24-ամյա Լեռնիկին մեղադրանք էր առաջադրված կումուլյատիվ աֆեկտի հետևանքով առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասով:

Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 7-ի կեսգիշերին Կոմիտասի 19 հասցեում գտնվող ինտերնետ ակումբի դիմաց:

Տուժող Վազգեն Գ.-ի որովայնին Լեռնիկը հարվածել է դանակով ու պատճառել կտրած-ծակած թափանցող վերք՝ ճարպոնի, լյարդի ու ստամոքսի վնասումով:

Ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Այս դեպքից ամիսներ առաջ՝ 2013 թվականի հուլիսին, ամբաստանյալի ու Համլետ Մ.-ի միջև վիճաբանություն էր եղել, Համլետը ծեծել էր Լեռնիկին, վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց: Նա ցուցմունքներ էր տվել կատարվածի վերաբերյալ: Համլետի նկատմամբ քրեական գործը կարճվել էր համաներման ակտի կիրառմամբ:

Այդ հանգամանքից անտեղյակ՝ նոյեմբերի 7-ի երեկոյան վերոհիշյալ ինտերնետ ակումբ է գնացել Լեռնիկը՝ համերգի տոմսեր արտատպելու համար:

Այնտեղ պատահաբար հանդիպել է Համլետին ու նրա ընկերներին, ովքեր այդ ինտերնետ ակումբի մշտական այցելուներից էին:

Լեռնիկը Համլետին հարցրել է՝ ի՞նչ անենք, որ դատ չլինի:

Լեռնիկի հարցին Համլետն ու նրա ընկերախումբը հեգնանքով են վերաբերվել:

Համլետն ասել է, թե դատ չի լինի, համաներմամբ գործը կարճվել է: Իսկ Համլետի ընկեր Արեգ Օ.-ն միջամտել է խոսակցությանն ու ասել է. «Արա՛, որ էդքանը մտածում էիր, ինչի՞ էիր բ…-ն անում»: Ասվածը քիչ էր՝ Արեգն իր արհամարհանքն արտահայտել է նաև հետևից մի «թուլափայ» խփելով Լեռնիկի գլխին:

Վերջինս սկսել է դողալ, ասել է. «Սպասեք, հեսա գալիս եմ», գնացել է դեպի իր մեքենան:

Արեգը գնացել է նրա հետևից ու մի անգամ էլ ոտքով է հարվածել Լեռնիկի հետույքին:

Լեռնիկը այլայլված նստել է մեքենա, իսկ Արեգը բացել է մեքենայի հետևի դուռը ու «կրակին յուղ է լցրել»՝ ասելով. «Արա՛, մի՛ թռի, մինչև ե՞րբ ես թռնելու, կանգնի խոսանք, քեզ էստեղ ոչ մեկը չի ուտելու»:

Լեռնիկը մեքենան արագ քշել է՝ հետևի դուռը բաց վիճակում:

Երկու ժամ անց՝ նույն օրվա կեսգիշերին, նա վերադարձել է ինտերնետ ակումբի մոտ:

Ըստ Լեռնիկի՝ ինքը շատ վատ հոգեվիճակում է եղել: Դեպքի մանրամասները չի հիշում: Չի հիշում, թե որտեղից է վերցրել դանակը: Հոր մեքենայով է եղել, գնացել է, որ «վերջակետ դնի», իր ասելով՝ մենակ է գնացել՝ մտածելով, թե դա հակառակորդները «կգնահատեն»:

Լեռնիկի հետևից գնացել է հայրը:

Ինտերնետ ակումբի մոտ կռիվ է եղել, որի ժամանակ Լեռնիկը դանակ է հանել ու դողացող ձեռքերով գնացել դեպի այդ պահին իր հասցեին հայհոյող, իրեն ընդառաջ եկող Վազգենը՝ Համլետի ընկերը:

Հետո Վազգենին տեսել են որովայնը բռնած: Նա վազելով հեռացել է դեպքի վայրից: Բարեբախտաբար, մայրը նրան ժամանակին հիվանդանոց է հասցրել…

Լեռնիկի հայրն էլ որդուն է տարել: Ճանապարհին Լեռնիկը վատացել է, փսխել է: Այդ բոլոր նշանների առկայությունը մասնագետներին թույլ է տվել եզրակացնելու, որ դեպքի պահին Լեռնիկը գտնվել է կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Հակառակորդ կողմն էլ իր ցուցմունքներում նշել է, որ դեպքի պահին Լեռնիկը դողում էր, գոռում, նա «նորմալ վիճակում չէր», աչքերը չռել էր ու ասում էր՝ դե եկեք ասեմ, արա՛:

Տուժող Վազգենը ամբաստանյալից բողոք, պահանջ չի ունեցել, նա ասել է, որ ամբաստանյալի հարազատները հատուցել են իր բուժման ծախսերը, իսկ ինքը կասկածում է, որ Լեռնիկն է իրեն հարվածել, ինքը երևի ընկել է «արմատուրայի» վրա ու վնասվածք է ստացել…

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել Լեռնիկ Ս.-ի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասով:

Լեռնիկը դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Սրան հաշվակցվել է կալանքի տակ եղած ժամանակահատվածը՝ 2013 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2014 թվականի հուլիսի 8-ը՝ 7 ամիս 23 օր: Վերջնական պատիժ է նշանակվել 4 ամիս 7 օր ազատազրկումը:

Պատժի սկիզբը պետք է հաշվվեր ամբաստանյալին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Մինչ այդ դատավճիռը պատժի մասով բողոքարկել էր ամբաստանյալի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով իր բողոքը՝ պաշտպանն ասաց, թե Լեռնիկի նկատմամբ նշանակված պատիժը խիստ է, չի համապատասխանում ամբաստանյալի անձին:

Ընդհանուր իրավասության դատարանը չի քննարկել, թե ինչո՞ւ առավել մեղմ պատիժը չէր կարող տվյալ դեպքում երիտասարդ ամբաստանյալի պատժի նպատակների իրագործմանը հասցնել:

Լեռնիկն առաջին անգամ է հանցավոր արարք կատարել, երաժիշտ է, ուսանող, կամովին հատուցել է տուժողին պատճառած վնասը, տուժողն ընդհանուր իրավասության դատարանում խնդրել է նրա նկատմամբ մեղմ պատիժ սահմանել:

Պաշտպանն ընդգծեց, որ իր պաշտպանյալը դեպքից հետո 7 ամիս 23 օր գտնվել է կալանքի տակ՝ արդեն իսկ ազատազրկված է եղել, այնպես որ գործով կարելի է ասել, որ սոցիալական արդարությունը վերականգնվել է, նոր հանցավոր արարքի կատարումը՝ կանխվել՝ ինչպես պահանջում է օրենքը:

Հոդվածը, որով դատապարտվել է Լեռնիկը, 7 ու կես ամիս ազատազրկումից ավելի մեղմ պատիժ էլ է նախատեսում, այնպես որ խոսք չի կարող լինել ակնհայտ մեղմ պատժի մասին:

Ազատազրկված լինելով՝ Լեռնիկը, ըստ պաշտպանի, բավական զրկանքներ է կրել, որոնք նույնպես կնպաստեն, որ նա այլևս հանցավոր արարք չկատարի:

Բացի այդ, պետք չէ անտեսել, որ Լեռնիկը տուժողի առողջությանը վնաս է հասցրել՝ նրա ու նրա ընկերախմբի հակաօրինական, հակաբարոյական արարքների պատճառով՝ ընկնելով կումուլյատիվ աֆեկտի վիճակի մեջ:

Ավելի երկարատև ազատազրկումն այս երիտասարդի համար կնշանակի հասարակությանն ինտեգրվելու նոր դժվարություններ, ընտանիքի սոցիալական վիճակի ավելի վատացում:

Հանցավոր արարքի կատարման հետ կապված՝ 2013-2014 ուսումնական տարում Լեռնիկը չէր վճարել ուսման վարձը և դուրս էր մնացել մագիստրատուրայից:

Ազատություն դուրս գալով՝ նա 2014 թվականի նոյեմբերի 1-ին վերականգնվել է, ներկայումս սովորում է մագիստրատուրայի երկրորդ կուրսում:

Ազատություն դուրս գալուց հետո Լեռնիկը նաև մի քանի երաժիշտների միավորել ու երաժշտական խումբ է ստեղծել, որը հանդես է գալիս երևանյան ժամանցի վայրերում:

Պաշտպանն ընդգծեց, որ ներկա պահին իր պաշտպանյալն ունի զարգացման հեռանկարներ: Բայց եթե նրան վերստին կտրեն ուսումից, ազատությունից և ազատազրկեն ևս 4 ամիս 7 օր ժամանակով, դա միայն բացասական հետևանքներ կունենա երիտասարդի կյանքում, հնարավոր առաջընթացը կկասեցվի:

Պաշտպանն անդրադարձավ նաև ընդհանուր իրավասության դատարանի սահմանած պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին, նշեց, որ առաջին ատյանի դատարանն ընդամենը երկու տողով է անդրադարձել պայմանական դատապարտության կիրառմանը, չի հիմնավորել, թե ինչու տվյալ գործով այն չի կիրառում:

Պաշտպան Ե. Սարգսյանը միջնորդեց դատավճիռը պատժի մասով բեկանել, Լեռնիկին դատապարտել 7 ամիս 23 օր ազատազրկման՝ դա նրա արդեն իսկ կրած կալանքի ժամկետն է, և համարել, որ նա կրել է պատիժը: Կամ՝ Լեռնիկի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն և սահմանել փորձաշրջան:

Նախագահողը պաշտպանին հիշեցրեց, որ օրենքի պահանջով՝ կարող է միջնորդվել պատիժ՝ տարով ու ամսով, բայց ոչ՝ օրով: Պաշտպանը պատասխանեց, թե իր կարծիքով դա մեխանիկական արգելք է, որը կարող է շրջանցվել, եթե գործով նման իրավիճակ է ստեղծվում:

Ամբաստանյալ Լեռնիկն ասաց, թե չէր պատկերացնի, որ իրադարձություններն այսպես կծավալվեն: Ինքը խորապես զղջում է կատարածի համար: Արդեն վերականգնվել է որպես ուսանող, աշխատում է, սովորում, նվագում, 7 ամիս 23 օր ազատազրկված է եղել, չէր ցանկանա նորից վերադառնալ կալանավայրային պայմաններին ու կյանքին:

Պաշտպանը դատարանին ներկայացրեց տեղեկանք՝ ուսման մեջ իր պաշտպանյալի վերականգնվելու մասին, ինչպես նաև բնութագիր՝ համալսարանից:

Լեռնիկը բնութագրվել է որպես օրինակելի, բարեկիրթ ուսանող, նշվել է, թե նա իր երաժշտական խմբով ակտիվորեն մասնակցում է համալսարանական միջոցառումներին:

Մեղադրողն առարկեց պաշտպանի բերած վերաքննիչ բողոքի դեմ, նշեց, թե ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի նկատմամբ սահմանել է համաչափ պատիժ՝ հատկապես նկատի առնելով այն, որ հասարակական մեծ վտանգավորություն ունեցող արարքը նա կատարել է դանակի գործադրմամբ: Ամբաստանյալի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառման հիմքերը, ըստ դատախազի, այս գործով բացակայում են:

Սակայն վերաքննիչ քրեական դատարանը մեղադրողի այս տեսակետը չկիսեց:

Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը:

Լեռնիկը դատապարտվեց 1 տարի ազատազրկման, այս պատժին հաշվակցվեց կալանքի տակ ամբաստանյալի գտնված ժամանակը, վերջնական պատիժ սահմանվեց 4 ամիս 7 օր ազատազրկումը, ապա կիրառվեց պայմանական դատապարտություն և սահմանվեց 1 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում