Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

ԼՂ ազատամարտիկներն Արթուր Աղաբեկյանից պահանջում են ներողություն խնդրել,հակառակ դեպքում….

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որով անդրադարձել է Արթուր Աղաբեկյանի և Ժիրայր Սեֆիլյանի միջև եղած կոնֆլիկտին:

«Բերձորյան ոճրագործության հետևանքով առաջացած խայտառակ իրավիճակից ելք փնտրելու փոխարեն Արցախի ադմինիստրացիան՝ ի դեմս Ա. Աղաբեկյանի, շարունակում է ստոր զրպարտանք տարածել Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ՝ հարցականի տակ դնելով նաև նրա և նրա ղեկավարած գումարտակի փառահեռ մարտական ուղին: Ժ. Սէֆիլյանն իր ամբողջ գիտակցական կյանքում ծառայել է հայ ժողովրդին:

Հնարավոր չէ ուրանալ նրա նշանակալի ավանդը ինչպես նախկինում՝ Բեյրութի հայկական թաղամասերի ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման գործում, այնպես էլ այսօր՝ հայկական պետությունն ու Հայրենիքը կորուստից փրկելու պայքարում: Հատկապես արցախաբնակ հայությունը և, առաջին հերթին՝ ազատամարտիկները, հիացմունքով ու երախտագիտությամբ են խոսում Արցախյան պատերազմում լեգենդար «Ժիրոյի բատալյոնի» (և ոչ Ժիրիկի, ինչպես փորձում է քամահրանքով ներկայացնել Ա. Աղաբեկյանը) մարտունակության և սխրանքի մասին:

Օրինակելի է նաև Ժ. Սէֆիլյանի մարդկային կերպարը: Նա պատերազմի տարիներին ոմանց նման թալան չի արել, զինվորի հացը չի վաճառել, ծառայության ժամանակ բիզնեսով չի զբաղվել և բանակի հաշվին հարստություն չի դիզել: Ցավոք, նույնը չի կարելի ասել Ա.Աղաբեկյանի մասին: Միայն նրա բիզնեսների թվարկումը զգալի ժամանակ կպահանջի: Պարոն Ա. Աղաբեկյանին հարկ ենք համարում նաև հիշեցնել, որ պատերազմից հետո Ժ. Սէֆիլյանը եղել է ոչ թե 7-րդ, այլ 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար և նրա ենթակայությամբ ծառայած զինվորները մինչ օրս հպարտությամբ են հիշում այդ մասին:

Թերևս պետք է ցավակցել մեր ժողովրդին ու բանակին, որ ի դեմս Ա. Աղաբեկյանի՝ ունենք հանուն շահի հիշողությունը կորցրած և ուրացումի ճանապարհը բռնած գեներալ և պետական պաշտոնյա, որը չի խորշում նաև զուգահեռաբար վիրավորել մեր սպաներին՝ փորձելով նրանց գիտելիքները ներկայացնել 5,45-ի և 7,62-ի միջակայքում:

Դեռևս հույս ունենք, որ պարոն Ա. Աղաբեկյանը կգիտակցի իր սխալը և Արցախն ու մեր պետականությունը օտարին հանձնող ռեժիմին իր հավատարմությունն ապացուցելու համար խղճի ու արդարության դեմ գործելու փոխարեն ներողություն կխնդրի Շուշիի առանձնակի գումարտակի սպաներից և նրանց հրամանատար Ժ. Սէֆիլյանից:

Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք բազմաթիվ դրվագներ հիշելու նրա անցյալ և ներկա կյանքից, որոնք ամենևին էլ չեն նպաստի առաջիկայում Արցախի այսպես կոչված նախագահի աթոռն զբաղեցնելու նրա բաղձալի երազանքի իրականացմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում