Tuesday, 28 07 2026
Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:10
Ռոբերտո Մանչինին կրկին կգլխավորի Իտալիայի հավաքականը
22:00
«Վիրտուալ իրականության ուժը․ հույզեր, կարեկցանք և ազդեցություն»
21:50
Զելենսկին Թրամփի հետ հանդիպումը «լավ է» գնահատել
21:40
Ավելի քան 900 հազար հաճախորդ, 1 տրիլիոն դրամի ավանդներ․ Ամերիաբանկ
21:30
ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ
Երևանի և Մոսկվայի միջև երկխոսությունը կշարունակվի` փորձելով փոխզիջումներ գտնել
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ

Արդյո՞ք օրինական է Կենտրոնի Կողբացի 50/2 հասցեում գտնվող տարածքի աճուրդը և թույլատրված շիննախագիծը

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել,որում մասնավորապես ասվում է. «Այսօր` փետրվարի 9-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հողի վերահսկողության պետին հանձնարարեցիք վերահսկել Ձեր կողմից տրված շինթույլտվությունների համապատասխանությունը իրականացվող նախագծերին և անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում` խզել պայմանագիրը:

Կրկին խոսքս վերաբերում է Կողբացի 50/2 հասցեում կառուցվող 99.07ք.մ խոտածածկ տարածքում հասարակական օբյեկտի շինթույլտվությանը, որի տեղեկատվական պաստառի համաձայն կառուցող կապալառու կազմակերպությունը ՆՈՐՄԱ ՍՊԸ-ն է, որի վերաբերյալ որևէ տեղեկություն չգտնվեց ո’չ պետական ռեգիստրում, ո’չ «Սփյուռ» տեղեկատվական կայքում, իսկ օբյեկտի հարկայնությունը, ըստ «Իրավունք» թերթի լրագրողի հարցման քաղաքապետարանի պատասխանի, պետք է լինի մեկ հարկանի կառույց: Այնինչ, տեղեկատվական պաստառի վրա երևացող շինությունը և արդեն փորված հիմքը վկայում են այն մասին, որ այն մեկ հարկից բարձր է նախատեսված:

Խնդրում եմ պարզաբանել, թե
1. Ինչո՞ւ քաղաքի կենտրոնում աճուրդի եք դրել մի տարածք, որը ըստ Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի և համաձայն կայքի պայմանական նշանների, ենթակա չէր կառուցապատման: Տարածքը եղել է խոտածածկ ու 5 ծառով ծառապատված և այս փաստը մինչ օրս հերքվում է քաղաքապետարանի կողմից նույնիսկ այն դեպքում, երբ հրապարակված նկարներում երևում է, թե ինչպես են ծառն արմատախիլ անում,
2. ո՞րտեղ է գրանցված կապալառու ՆՈՐՄԱ ՍՊԸ կազմակերպությունը, այն օրինական գրանցված կազմակերպությո՞ւն է, թե՞ ոչ,
3. Կողբացի 50/2 հասցեում կառուցվող հասարակական օբյեկտի նախագիծը համապատասխանո՞ւմ է արդյոք Ձեր կողմից տրված շինթույլտվությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում