Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ղարաբաղյան միջնորդների հակամարտություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան գրառում է արել վաղը Կրակովում կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք բերվեց հայ-ադրբեջանական սահմանում այս օրերի լարվածության ընթացքում:

Ի դեպ, լարվածությունը, ինչպես հայտնում է Հայաստանի ՊՆ-ն, այս օրերին նվազել է զգալիորեն: Ուորլիքը հայտարարել է, որ մեկնում է հանդիպման և կարևոր է համարել հրադադարի պահպանումը՝ միևնույն ժամանակ ասելով, որ քննարկվելու են հրադադարի պահպանումն ու հաջորդ քայլերը, և առաջընթացն անհրաժեշտ է:

Ի՞նչ առաջընթացի մասին է խոսում ամերիկացի համանախագահը: Սահմանային լարվածության անցած օրերի և զոհերի ֆոնին այս հայտարարությունը հետաքրքրական հարցեր է առաջացնում, քանի որ ինչ-որ առումով տպավորություն է թողնում, որ կարող ենք գործ ունենալ ադրբեջանական շանտաժին տեղի տալու իրողության հետ: Այսինքն՝ Ադրբեջանը առաջընթաց է պահանջում՝ այլապես սպառնալով ուղղակի պարբերաբար լարել իրավիճակը սահմանին և պայթյունավտանգ գործողություններ հրահրել:

Այս դեպքում ստացվում է, որ առաջընթաց պահանջվում է հայկական կողմից: Սակայն մյուս կողմից էլ, եթե նման առաջընթաց հայկական կողմից է պահանջվում, ապա Մինսկի խմբի համանախագահները պետք է հայկական կողմի հետ հանդիպեին, ոչ թե Մամեդյարովի: Սակայն բացառված չէ, որ պարզապես փորձելու են լսել, թե հրադադարի պահպանման համար ինչ գին է ուզում Ադրբեջանը, այսինքն՝ ո՞ր դեպքում է այդ երկիրը համաձայն պահպանել հրադադարն ու չլարել իրավիճակը:

Այս կապակցությամբ հաճախ մեղադրանքներ են հնչում Մինսկի խմբի համանախագահների հասցեին, որ նրանք անկարող են զսպել, սաստել Ադրբեջանին: Եվ այո, այստեղ այսօր ոչ մի գաղտնիք չկա, որովհետև համանախագահների միջև ակնհայտորեն բացակայում է փոխհամաձայնությունը, և միակ կետը, որտեղ նրանք հանգում են ընդհանուր հայտարարի, այսօր ըստ էության շարունակում է հանդիսանալ լայնամասշտաբ պատերազմ թույլ չտալը: Իսկ ահա Ադրբեջանի նմանօրինակ «խուլիգանությունները» զսպելու հարցում ոչ միայն չկա միասնական շահագրգռվածություն, այլև նույնիսկ համանախագահներից բացի կան նաև այս խուլիգանության հարցում շահագրգռված այլ ազդեցիկ պետություններ, ինչպես, օրինակ, Թուրքիան և Գերմանիան:

Գերմանիայի շահագրգռվածությունն ակնհայտ դարձավ օրեր առաջ կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում Դավոսում, որտեղ Մերկելը, ըստ էության խոսելով հակամարտության մասին, ակնարկներ էր անում այստեղ հայ-ռուսական որոշակի համաձայնեցված գործողությունների վերաբերյալ՝ այսպիսով, ըստ էության, անուղղակի շեղելով հարվածի թիրախը Ադրբեջանից:

Գերմանիայի նման մոտեցումը զարմանալի չէ, որովհետև ըստ էության անկայուն վիճակը և այս հարցում Մինսկի խմբի անգործության մասին գնահատականները հիմքեր են տալիս խոսելու այն մասին, որ ձևաչափը պետք է փոխվի: Իսկ Գերմանիան ցանկանում է ակտիվանալ Կովկասում, ինչը անհնար է առանց Ղարաբաղյան հակամարտության մեջ ակտիվության: Այնպես որ՝ Ղարաբաղյան հակամարտության գործընթացում անկասկած հասել է մի փուլ, որտեղ արդեն աստիճանաբար ակտուալ են դառնում ոչ այնքան կողմերին առաջարկվող լուծումները, որքան միջնորդական ձևաչափի շուրջ թեժացումներն ու վերանայման մարտահրավերները, և չի բացառվում, որ ամերիկացի համանախագահը հենց այս հարցում առաջընթացի մասին է խոսում, այսինքն՝ հստակեցման, թե ի վերջո ինչ են մտածում համանախագահների եռյակում, և ըստ այդմ՝ է՞լ ինչ պետք է պլանավորի նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին:

Այլ կերպ ասած՝ եթե Ղարաբաղյան հակամարտությունը մինչ այս ուներ հակամարտ կողմեր և միջնորդներ, այսինքն՝ երկու շրջանակ, ապա այսօր միջնորդների շրջանակն էլ վերածվել է հակամարտ կողմերի, և կան, այսպես ասած, հակամարտ կողմերի փոքր և մեծ կամ նոր և հին շրջանակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում