Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հետ և նրան հրավիրել Վրաստան: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով վարչապետի մամուլի ծառայությունը:
«Վրաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահին հրավիրել է Վրաստան… Կողմները քննարկել են երկկողմ բարիդրացիական հարաբերությունները և ռազմավարական համագործակցության հարցեր»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ալիևը և Ղարիբաշվիլին նաև ցանկություն են հայտնել ամրապնդել երկկողմ հարաբերությունները քաղաքականության, տնտեսության, մշակույթի և էներգետիկայի ոլորտներում:









































