Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Պետությունը պատրաստ է իր ամբողջ գործիքակազմը ծառայեցնել բիզնեսի զարգացմանը. վարչապետ

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակն է առարկայորեն քննարկել, թե ինչպես կառավարությունը կարող է օժանդակել ձեզ, որպեսզի 2013 թ. ձեր արտադրական հզորությունները մեծանան, արտադրության ֆիզիկական ծավալներն ավելանան, և ինչպես կարող ենք խթանել արտահանման ծավալի աճը: Պետությունը պատրաստ է իր ամբողջ գործիքակազմը ծառայեցնել այդ նպատակին:

Այսպիսի միջոցառումներ մենք առաջին անգամ իրականացրինք 2009-ին, երբ ձևավորվեց Օպերատիվ շտաբը, և կառավարությունը քննարկում էր բիզնեսի ներկայացրած առարկայական ծրագրերը` նպատակ ունենալով օգնել նրանց հաղթահարել ճգնաժամի բացասական հետևանքները: Մենք տրամադրեցինք վարկային ռեսուրսներ, պետական երաշխիքներ, փորձեցինք օգնել ձեռնարկություններին, և այդ ծրագրերը որոշակի հաջողություն ունեցան:

Երկրորդ քայլով բանակցություններ վարեցինք ներկրողների հետ` արտահանման դաշտ տեղափոխվելու հարցի շուրջ: Շատ ներմուծողներ, մասնավորապես, ալկոհոլային խմիչքների, հյութերի արձագանքեցին մեր առաջարկին, սկսեցին ՀՀ-ում ձևավորել նոր արտադրական հզորություններ և ներկրողներից դարձան արտահանողներ: Դա էական նշանակություն ուներ վճարային հաշվեկշռի համար, քանի որ, թեպետ վերջին երեք տարում արտահանման աճի տեմպը 2 անգամ բարձր է ներմուծման աճի տեմպից, ներմուծման ծավալը դեռևս 2.5 անգամ գերազանցում է արտահանման ծավալին»:

Վարչապետը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է մանրակրկիտ վերլուծություն իրականացնել Հայաստան ներմուծվող և այն ապրանքների վերաբերյալ, որոնք մեր երկիրը կարող է արտադրել: «Հաշվի առնելով, որ նախորդ տարի էապես նվազել են արտասահմանյան ուղղակի ներդրումները մեր տնտեսության մեջ, և տնտեսական աճը ապահովել ենք մեր սեփական ռեսուրսների հաշվին, 2013 թ. ևս այս շեշտադրումը պահպանելու ենք, փորձելու ենք ձեզ օգնել»,- ասել է Տիգրան Սարգսյանը: :

Կառավարության ղեկավարի խոսքով` նոր բիզնես ծրագրերին, ֆինանսական միջոցների, բյուրոկրատական քաշքշուկներին վերաբերող բոլոր առաջարկություններն առանձին առարկայորեն կքննարկվեն և միևնույն ժամանակ կմշակվեն օբյեկտիվ չափանիշներ, թե որ դեպքում է պետությունը միջամտելու:

Նախապատվությունը տրվելու է այն գործարարներին, որոնք ունեն գրագետ կառավարման կարողություններ և կարողանում են իրենց բիզնեսն ընդլայնել. «Եթե վերջին տարիներին ձեռնարկությունը ցույց է տալիս արտադրական հզորությունների շարունակական աճ, ապա այդ օբյեկտիվ չափանիշներով պետության կողմից օժանդակություն է ստանում, ընդ որում` կոնկրետ դեպքում օժանդակության կոնկրետ գործիքակազմ է կիրառվելու: Ձեր առջև խնդիր է դրվում ձեր թիմում քննարկել առկա հնարավորությունները, որպեսզի պետության օժանդակությունը օգտակար և նպաստավոր լինի: Այդ տեսակետից 2013 թվականը մեզ համար լարված աշխատանքային տարի պետք է լինի, որովհետև 7 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հեշտ չտրվեց, իսկ 2013 թ. այդ 7 տոկոսանոց աճին պետք է ապահովենք 6.2 տոկոսի աճ: Դա բավական բարդ խնդիր է՝ հաշվի առնելով, որ համաշխարհային իրավիճակը դեռևս չի փոխվել. Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել են համաշխարհային տնտեսության աճի ցուցանիշները փոքր-ինչ նվազեցման ուղղությամբ, իսկ դա նշանակում է, որ միասին պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք», – ընդգծել է վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով քննարկման հնարավորության համար` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ արդյունաբերության զարգացման աջակցման խորհրդի նիստում հիմնավորվել է կառավարության ներկայացրած գործիքակազմը, որն ուղղված է արդյունաբերության զարգացման մշտական խթանմանը, և այժմ անհրաժեշտ է այն հասանելի դարձնել հանրությանը:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում քննարկմանը մասնակցող գործարարները ներկայացրել են իրենց ղեկավարած ընկերությունների գործունեությանը վերաբերող խնդիրները և մտահոգությունները, ինչպես նաև հանդես եկել առաջարկություններով հեռանկարային բիզնես ծրագրերի վերաբերյալ:

Մասնավորապես, գործարարների մեծամասնության կողմից արծարծվել է բանկային համակարգի կողմից տրամադրվող ֆինանսավորման ոչ նպաստավոր պայմանների հարցը: Հարցի առնչությամբ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների և ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայացնի համալիր միջոցառումների ծրագիր, թե ինչպես ֆինանսական միջոցները հասանելի դարձնել բիզնեսի համար. «Առաջին հերթին խոսքը վերաբերում է տոկոսադրույքներին, գրավի առարկային, բյուրոկրատական քաշքշուկներին:
Համաշխարհային բանկը վերլուծություն էր կատարել Հայաստանում բիզնես միջավայրի զարգացման վերաբերյալ և արձանագրել, որ առաջին երեք խոչընդոտներն են կոռուպցիան, բյուրոկրատական խնդիրները և ֆինանսական միջոցների հասանելիությունը: Այսինքն` ֆինանսական միջոցների հասանելիությունն ավելի լուրջ խնդիր է դարձել բիզնեսի համար, քան հարկային և մաքսային վարչարարությունը: Դրա համար փորձում ենք ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ կարելի է անել` ավելորդ խնդիրները վերացնելու և տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով», -ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ընդգծել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում