Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Հայաստանի համար չկա ՀԱՊԿ, կան հայ-ռուսական հարաբերություններ. Պավել Ֆելգենգաուեր

«Հայաստանի համար չկա ՀԱՊԿ, կան հայ-ռուսական հարաբերություններ»,- այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ գնահատելով Մոսկվայում անցկացված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի արդյունքները:

Նա նախ անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությանը՝ ՀԱՊԿ տարածքում ստեղծել հումանիտար կենտրոնների ցանց, ասելով, որ չգիտի նույնիսկ, թե ինչին են ծառայելու ստեղծվելիք նման կենտրոնները, որոնցից առաջինը բացվելու է Հայաստանում: «Ես ոչինչ ասել չեմ կարող այդ մասին, այդ կենտրոնի ներքո կարելի է հասկանալ հնարավոր ամեն ինչ, ինչ ասես: Թե ինչ է իրականում Պուտինը ծրագրել այդ կենտրոնների ներքո՝ ես չգիտեմ, գիտի միայն ինքը: Չգիտեմ, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչ հումանիտար կենտրոն կարող է լինել ռազմական կազմակերպության կազմում, թե ինչպես է արտահհայտվելու այդ կենտրոնի հումանիզմը: Օրինակ՝ ՆԱՏՕ-ն չունի նման կենտրոններ. ռազմական կազմակերպություններն ունենում են հումանիտար առաքելություններ աղետների դեպքում, խաղաղության ժամանակ ՆԱՏՕ-ն ընդհանրապես չունի նման ստորաբաժանումներ: Իմ երևակայությամբ՝ ամեն ինչ կարող է թաքնված լինել այդ կենտրոնի ներքո կամ նույնիսկ ոչինչ, քանի որ դա գուցե պրոպագանդիստական քայլ լինի, գուցե պահուստներ լինեն ապրանքների կամ ռազմամթերքի, հնարավոր է՝ բժշկական սարքավորումներ կամ դեղամիջոցներ լինեն, հնարավոր է՝ ինչ-որ սարքավորումներ: Թե ինչ նկատի ունի Պուտինը՝ ես կարող եմ միայն գուշակել»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը: Իսկ թե ինչո՞ւ նման առաջին կենտրոնը կլինի Հայաստանում Ֆելգենգաուերը չկարողացավ բացատրել:

Ռազմական փորձագետն անդրադարձավ նաև ՀԱՊԿ երկրների ղեկավարների տարածած հայտարարությանը, որում երկրները, ըստ էության առաջին անգամ, անդրադարձել էին ԼՂ հակամարտությանն ու դրա բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը:

Թեև երեկ ՌԴ նախագահ Պուտինը ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարներից հավաքական գործողություններ պահանջեց մի շարք հարցերում, Պավել Ֆելգենգաուերի կարծիքով՝ այդ հնարավոր հավաքական գործողությունները վերաբերում են միայն Միջին Ասիայում առկա սպառնալիքներին:

«ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտությունում ոչինչ չի անի, քանի որ ԼՂ հակամարտության սրման դեպքում երկրները, որոնք կարող են ներգրավվել հակամարտությունում, Հայաստանն ու Ռուսաստանն են: Իսկ մնացած ՀԱՊԿ-ը դրա հետ որևէ առնչություն չի ցանկանում ունենալ, ուստի չի ունենա: Միջինասիական որևէ երկիր այս հարցում չի ներգրավվելու, ծրագրեր չկան այդ կապակցությամբ առավել ևս Բելառուսի դեպքում: Որպես պաշտպանական, ռազմական կառույց՝ ՀԱՊԿ-ը նշանակություն ունի միայն Միջին Ասիայում: Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ը երբեք չի լինի: ՀԱՊԿ-ն այդ տարածաշրջանի հարցերին երբեք չի միջամտի, եթե այնտեղ ինչ-որ բան պատահի, դա կվերաբերի միայն Հայաստանին ու Ռուսաստանին: ՆԱՏՕ-ն, օրինակ, միասնական առաքելություններ էր ուղարկում Բալկաններ կամ թուրք-սիրիական սահմանին, բայց նման բան չկա ՀԱՊԿ-ի դեպքում, կան հայ-ռուսական հարաբերություններ: ՀԱՊԿ-ը Միջին Ասիայում տեղի ունեցողին մասնակցել է, բայց Ղարաբաղում ՀԱՊԿ-ի վրա հույս դնել պետք չէ: Միջին Ասիայում իսկապես խնդիրներ կան, կա սալաֆիտների սպառնալիքը, մենք դա շատ լավ հասկանում ենք, պատրաստվում, սրման դեպքում այդ հատվածում կարելի է ակնկալել հավաքական գործողություններ, բայց ոչ մի տեղ այլևս: Ղարաբաղը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Բելառուսը զորքեր չեն ուղարկի սրման դեպքում»,- մեկնաբանեց Պավել Ֆելգենգաուերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում