Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Տարոն Մարգարյանն ու Արմեն Մուրադյանը շրջայց են կատարել Երևանի մի շարք պոլիկլինիկաներում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ աշխատանքային շրջայց է կատարել քաղաքապետարանի ենթակայության մի շարք պոլիկլինիկաներում: Շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետն ու ՀՀ առողջապահության նախարարը ծանոթացել և գնահատել են թիվ 8, 13, 15 և «Կարմիր Բլուր» պոլիկլինիկաներում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացված նորոգման ու ջեռուցման աշխատանքները: Բացի այդ, բուժհաստատությունների պատասխանատուները ներկայացրել են նաև քաղաքապետարանի կողմից տրամադրված նոր բուժսարքավորումները, որոնք, նրանց հավաստմամբ, էապես բարելավել են աշխատանքների որակը: Անդրադառնալով քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությանն ու համայնքային ծրագրերով իրականացվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հատկապես վերջին երկու տարիներին Երևանի քաղաքապետարանը խիստ նպատակային ծրագրեր է իրականացնում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների նորոգման և բուժսարքավորումների արդիականացման ուղղությամբ:

«Կարևորելով մեր բնակիչների առողջությունը՝ մենք մեր ծրագրերում առանձնակի ուշադրություն ենք դարձնում բուժման առաջնային օղակի որակին ու կատարելագործմանը: Հատկապես վերջին տարիներին մենք ավելի ու ավելի մեծ տեղ ենք հատկացնում առողջապահական հաստատությունների հիմնանորոգման, նորոգման խնդիրներին: Ավելին, տարիների տևական ընդմիջումից հետո 2014-ին մենք առաջին անգամ հնարավորություն ունեցանք համայնքային բյուջեից 100 միլիոն դրամ հատկացնել նոր սերնդի բուժսարքավորումների ձեռքբերման նպատակով, և ուզում եմ վստահեցնել, որ այս մոտեցումը լինելու է շարունակական: Պոլիկլինիկաներից այսօր մայրաքաղաքի 711 հազարից ավելի բնակիչ է օգտվում, և մեր առաջնահերթ խնդիրն է՝ կարճ ժամկետում ոչ միայն նորոգենք ու հիմնանորոգենք մեր պոլիկլինիկաները, այլև զուգահեռաբար վերազինենք նոր գույքով ու սարքավորումներով»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շրջայցի ընթացքում քաղաքապետը զրուցել է նաև աշխատակիցների ու բնակիչների հետ: Օգտվելով առիթից՝ վերջիններն իրենց շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին ոլորտին ցուցաբերվող մշտական ուշադրության ու սոցիալական նշանակություն ունեցող առողջապահական ակցիաների կազմակերպման համար: Քաղաքապետն էլ վստահեցրել է, որ նմանատիպ բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները լինելու են շարունակական:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ իր հերթին, կարևորելով իրականացվող ծրագրերն ու հատկապես նոր սերնդի բուժսարքավորումներով առաջնային բուժօգնության օղակի համալրումը, հույս է հայտնել, որ այն կլինի շարունակական:
«Իսկապես տպավորված եմ և որ կարևոր է՝ բարձր պատրաստակամություն է նկատվում պոլիկլինիկական օղակում: Հուսով եմ, որ մյուս պոլիկլինիկաները ևս, տեսնելով այս աշխատանքները, կկարողանան օրինակելի ճանաչել դրանք, և հնարավորություն կընձեռնվի, որ նրանք էլ ապահովվեն այսպիսի պայմաններով: Այն ռենտգեն սարքավորումները, որոնք տեսա երկու պոլիկլինիկաներում, կարող են ապահովել անհրաժեշտ ամենաբարձր որակը: Մեր բնակիչների սպասելիքներն իսկապես մեծ են, և հուսով եմ, որ նմանատիպ սարքավորումներով հետագայում կհագեցվեն նաև առաջնային բուժօղակի մնացած հիմնարկները ևս»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարը:

Առանձնակի կարևորելով քաղաքացիներին պատշաճ բուժծառայությունների մատուցման ապահովումը, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ առաջադրված պահանջների իրականացման հարցում Երևանի քաղաքապետարանի հսկողությունը լինելու է մշտական: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է բնակիչներին ընդունել բարեկիրթ և բարյացակամ վերաբերմունք ցույց տալ նրանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում