Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Համագործակցելը որոշում կայացնել է նշանակում, ոչ թե բրնձել․ Լյովա Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, այսօր ԱԺ-ն ընդունեց Սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Ւ՞նչ եք կարծում, մեր օլիգարխները շահագրգռված կլինե՞ն գնալ և ներդրում կատարել նաև սահմանային գյուղերում:

-Թող օրենքը մտնի ուժի մեջ, կյանքը ցույց կտա, իսկ որ սահմանային գյուղերին պետք է օգնել, տալ արտոնություն՝ միանշանակ է, հակառակ դեպքում մենք պարզապես կկորցնենք սահմանապահների այն հատվածը, որ կոչվում է համայնքի բնակիչ. նրանից բացի ոչ ոք չի կարող պահել սահման:

Այսօր ԲՀԿ-ն երկու օրինագիծ բոյկոտեց: Հնարավո՞ր է՝ ԵՏՄ փաստաթուղթը նույնպես բոյկոտվի ԲՀԿ-ի կողմից:

-Չգիտեմ, որոշում չունենք, առայժմ չի քննարկվել:

-Իսկ Ձեր տեսակետը փաստաթղթի վերաբերյալ, արդյո՞ք ծանոթացել եք:

-Ամբողջությամբ տեղյակ չեմ մանրամասներին, կարծում եմ՝ շատ քչերն են տեղյակ, բայց ցանկացած տնտեսական համագործակցության մեջ մտնելու, մասնակցելուև շահ ստանալու համար պետք է նախ ինքներս պատրաստ լինենք: Մենք այսօր որտեղ էլ մտնենք, մենք ինքներս պարզապես պատրաստ չենք ինչ-որ բան արտահանելու, ինչ-որ ձևով օգտվելու:

Ինչո՞վ է պայմանավորված:

-Չենք աշխատում, չենք անում զգալի ներդրումներ գյուղատնտեսության ոլորտում: Անցյալ տարվա և այս տարվա բյուջեի մեջ համարյա տարբերություն չկա՝ 1.8 միլիարդի տարբերություն է, այն էլ՝ աշխատավարձով պայմանավորված: Այնինչ ներդրումներ պետք է անես, որպեսզի զարգանա գյուղը: Մենք մեր պահանջները չենք բավարարում, այսինքն՝ մեր ներքին շուկան բաց է մեր առաջ, դա չենք բավարարում, և մեզ թվում է, թե ինչ-որ նոր շուկա է բացվել, և մենք այնտեղ ինչ-որ բան կարող ենք անել: Բայց չէ՞ որ մերը կա. հացահատիկ, թռչնամիս, խոզի միս և այլն, մեծ շարք կարելի է թվարկել, որը մենք ներմուծում ենք: Մենք եթե կարող ենք՝ առաջին հերթին մեր շուկան պետք է փակենք:

-Ձեր կուսակցության շարքերում էլ կան օլիգարխներ, ինչո՞ւ նրանք գյուղատնտեսության ոլորտում չեն անում ներդրումներ:

Կարծում եմ՝ ընդհանուր է ներդրում չանելու ցանկությունը: Ներդրումային վիճակը երկրում բարենպաստ չէ ներդրումներ կատարելու համար:

-Այս վիճակը ո՞ւր է տանում. երեկ էլ պարզ դարձավ, որ ոչ իշխանական Եռյակը չի համագործակցի իշխանության հետ, և միայն համամասնական ընտրակարգի կամ տասներու կետի շուրջ են առաջարկները:

-Ես չեմ կարծում, որ չի համագործակցելու. առաջարկներն արված են, լուծումները պետք է տրվեն, եթե չեն տալիս, ապա Եռյակը «պեչատ» չունի և որոշում կայացնելու իրավունք չունի:

Արդեն չորս-հինգ ամիս է, այդ 12 կետերը շրջանառության մեջ են, առաջարկված են. սա ժողովրդի, և ոչ թե եռյակի առաջարկն է: Լուծումներ թող տան, եթե ցանկանում են համագործակցել: Համագործակցելը որոշում կայացնել է նշանակում, ոչ թե բրնձել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում