Saturday, 25 07 2026
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին

Մաքսակետի հարցում Հայաստանն ու Ռուսաստանը կգտնեն կոնսենսուսային լուծում. Պետդումայի պատգամավոր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռոման Խուդյակովը:

-Պարոն Խուդյակով, Հայաստանն օրերս ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Ինչն ամենահետաքրքիրն է այս փուլում՝ չբացահայտվեց, պարզ չդարձավ՝ կլինի՞ արդյոք մաքսային անցակետ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, որն անցանկալի է և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի համար: Ըստ Ձեզ` այս հարցն ինչպիսի՞ լուծում պետք է ստանա:

-Ես ՀՀ իշխանությունների կողմից այդ որոշումը համարում եմ ամենագիտակից որոշումը: Իհարկե, ես կիսում եմ այն բոլոր մտահոգությունները, որոնք կան Հայաստանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Կարծում եմ, որ դա իրատեսական չէ և անհնար է այն քաղաքական ռեժիմի պարագայում, որն այսօր կա ԼՂ-ում և ՀՀ-ում, դա անթույլատրելի է այս երկու երկրների համար: Այնպես որ, այս հարցի կապակցությամբ պետք է բանակցային սեղանի շուրջ նստել, և որքան շուտ կարգավորվի այս հարցը, այնքան դրական կլինի հենց Արցախի բնակչության համար: Բայց անհանգստանալու որևէ առիթ չկա, քանի որ Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունները այս հարցում կգան լուծման ոսկե միջինին:

-Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եվրասիական նախագծերի միակ վերազգային կառույցն է, որում Հայաստանն ունենալու է երեք ներկայացուցիչ մեկ քվեի իրավունքով այն դեպքում, երբ նախագծի հիմնադիրները ներկայացված են երեքական անդամով, որոնցից յուրաքանչյուրն ունի քվեարկելու իրավունք: Ինչո՞վ է պայմանավորված այս սելեկտիվ մոտեցումը Հայաստանի նկատմամբ:

-Ես սա բացատրում եմ երկրի տնտեսական մասշտաբով: Ե՛վ քաղաքականապես, և՛ տնտեսապես, համաձայնեք, Հայաստանը չի կարող համեմատվել մյուս երկրների հետ: Համեմատեք Ռուսաստանի և Հայաստանի բնակչությունները, տարբերությունը ոչ թե մեծ է, այլ ահռելի: Ես կարծում եմ, որ սա է պատճառը:

-Թեև Հայաստանը փոքր տնտեսական շուկա է իրենից ներկայացնում, այն, ինչ ԵՏՄ անդամակցությանը մասնակցելու համար տրամադրելու է Հայաստանը, էական է Հայաստանի համար, ուստի Հայաստանի համար պետք է կանխատեսելի լինի, թե ինչ է շահելու այս ինտեգրացիայից մի իրավիճակում, երբ նավթի գներն ընկնում են, երբ Ռուսաստանը կքում է պատժամիջոցների տակ, իսկ ՌԴ տնտեսական վիճակը չի կարող չանդրադառնալ այդ նախագծերի զարգացման վրա: Ի՞նչ կշահի Հայաստանը:

-Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները, նավթի գների անկումը ծիծաղելի են, քանի որ դրանք աննկատելի վնաս են հասցնում ռուսական տնտեսությանը, այսինքն` մենք բացասական ցուցանիշ ենք ունենում միայն մեր շահույթների հարցում: Ռուսաստանն ինքնաբավ երկիր է, զարգացնում է իր քաղաքական ու տնտեսական ներուժը, և հավատացեք, որ մոտ ապագայում այդ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կվերացվեն, քանի որ այդ պատժամիջոցներից առաջին հերթին կորցնում է Եվրոպան, որը կուլ էր տալիս այն ամենը, ինչ արտահանում էր Ռուսաստանը:

Այդ նախագծերը հզոր հեռանկար են ԱՊՀ երկրների համար, քանի որ կա ԽՍՀՄ փորձը: Ռուսաստանը կներդնի ամենը, որպեսզի այդ նախագծերը զարգանան: Սա մեր երկրների զարգացման միակ ելքն է: Դա կմիավորի մաքսային համակարգը, դա կմեծացնի մեր երկրների միջև առկա առևտրաշրջանառությունը, որն էլ կնշանակի տնտեսական աճ: Ես վստահ եմ, որ մեր երկրները միմյանց կօգնեն այսօր այնպես, ինչպեսխորհրդային շրջանում:

Ես կարծում եմ, որ Հայաստանի համար ԵՏՄ երկրների հետ քաղաքականապես և տնտեսապես հարաբերվելու համար անպայման չէ ունենալ ընդհանուր սահման: Բավարար են այն արտոնություններն ու առավելությունները, որոնք տրվում են միության անդամակցությունից հետո: Տարբեր նախագծեր են դիտարկվում, այդ թվում՝ գործարանների հիմնում: Սա շատ կարևոր է: Հայաստանի համար սա ահռելի հեռանկար է:

-Այս օրերին Ադրբեջանում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այցի ընթացքում քննարկվեց նաև Ռուսաստան-Ադրբեջան զենքի վաճառքի հարցը, որն այս տարի կհասնի 5 միլիարդ դոլարի: Այս մասին իր մտահոգությունն էր հայտնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Փաստորեն, սա ամենևին էլ չի սթափեցնում ռուսական կողմին, որը, լինելով Հայաստանի ռազմաքաղաքական գործընկերը, արդեն նաև եվրասիական գործընկերը, իր հետ հակամարտության մեջ գտնվող երկրին զենք է վաճառում:

-Ռուսաստանի պաշտպանական կառույցը զենք է վաճառում այն երկրներին, որոնք դրա ցանկությունն են հայտնում: Այսինքն` Հայաստանը մտահոգվելու առիթ չունի: Ռուսաստանը մշտապես Հայաստանի դիրքորոշումն է հայնտել և պաշտպանել, մենք եղել ենք մեր հայ եղբայրների կողքին: Ադրբեջանի և Հայաստանի միջև երբեք չի սկսվի լայնածավալ պատերազմ, մոռացեք այդ մասին:

-Պարոն Խուդյակով, որքանո՞վ ենք մենք ապահովագրված, որ Ռուսաստանն իր ցանկացած լուծումը չի պարտադրի ԼՂ ինքնորոշված ժողովրդին՝ ԼՂ-ն իր կազմ մտցնելով: Այս մասին կարծիքներ բազմիցս են հնչել հայ, ռուս, ուկրաինացի փորձագետների կողմից:

-Ռուսաստանը երբեք իր ցանկացած լուծումը չի պարտադրել, ՌԴ-ն հնարավորություն է տալիս ժողովրդին ինքնորոշվել և ընդունել սեփական քաղաքական որոշումը: Նման որոշումները կայացնում են ժողովուրդները, Ռուսաստանի կողմից չեն լինում ճնշումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում