Վատիկանը հայտարարել է, որ կաթոլիկ եկեղեցի գեյերի հնարավոր ընդունման մասին փաստաթուղթը չի ահազանգում դոկտրինի փոփոխության մասին՝ գրում է The Washington Post-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու եպիսկոպոսների սինոդի մեկշաբաթյա նիստից հետո պատրաստվել է փաստաթուղթ, որը թվարկում է հիմնական ուղղությունները, որոնք ծրագրվում է քննարկել առաջիկա տարում: Դրանից բխում էր, որ եկեղեցու ղեկավարությունը կաթոլիկներին առաջարկում է ընդունել գեյերի. թեև նրանք համարվում են Աստծո պատգամները խախտողներ, սակայն ամեն դեպքում կարող են շատ լավ բան տալ կաթոլիկությանը:
Ինչպես նշում է թերթը, որոշ դիտորդներ այդ փաստաթուղթն անվանել են հեղափոխական: Սակայն հաջորդ օրը հայտնվեց ճշգրտող տեղեկություն, համաձայն որի՝ «ոչ ավանդական ընտանիքների» ընդունումը չի ենթադրում եկեղեցու առանցքային ուսմունքների փոփոխություն:








































