Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

Փայլակ Հայրապետյանի և Աշոտ Սուքիասյանի առերեսման մանրամասները. ԳԱԼԱ

Օֆշորային սկանդալի գործով ձերբակալված Աշոտ Սուքիասյանի և սնանկացած 78-ամյա գործարար Փայլակ Հայրապետյանի միջև, ինչպես հայտնի է, վերջերս երկու անգամ առերեսում է տեղի ունեցել՝ չնայած որ ունեզրկված գործարարն ավելի վաղ մի քանի անգամ հայտարարել էր, թե  ինքը չի ցանկանում մասնակցել ոչ մի առերեսման Ա․ Սուքիասյանի հետ, քանզի ցանկանում է տեսնել նախկին վարչապետին՝ Տիգրան Սարգսյանին ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։

Հիշեցնենք՝ Փայլակ Հայրապետյանը այն նույն գործարարն է, ում ունեզրկման համար, ըստ «Հետք» էլէկտրոնային օրաթերթի բացահայտումների, մեղավոր են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Գործարարը այսպիսով ճանաչվել էր տուժող՝ ՔԳՎ ՀԿԳ-ի վարույթում քննվող գործի շրջանակներում:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Փայլակ Հայրապետյանը որոշակի մանրամասներ է պատմել Ա. Սուքիասյանի հետ առերեսումից: Սուքիասյանը մասնավորապես ասել է, թե ինքը գործարք իրականացրել է «Ամերիա» բանկի հետ, և 2 անգամվա առերեսումից հետո ունեզրկված գործարարը ևս մեկ անգամ համոզվել է, որ բանկը մեծ դերակատարում է ունեցել օֆշորային սկանդալում. «Որ 6 հազար դոլար է վերցրել բանկից, բիզնես ծրագիրը կազմել է, որի ղեկավարը եղել է Գագիկ Սահակյանը, բիզնես ծրագիրը հետո բանկը դրել է մի կողմի վրա ու պայմանագիր է կապել Աշոտ Սուքիասյանի հետ, որով սկսել է իր այլանդակությունները, գումար  բաց թողել հանքի ամրացման համար, որ հանքի՝ չգիտեմ, եթե բանկը հիմք ուներ, որ  հանքում իրոք կար 10 հազար տոննա ոսկի, Հայաստանի բյուջեն որքան է, դա կարող էինք բերեինք աշխատացնեինք, էնպես որ ինչ արել են, կեղծիքի համար են արել, որ իմ ունեցվածքը խլեն, բանկը այդ ամենը Աշոտի հետ է արել, իմ ունեցած 100 միլիոնի ապրանքը մի տարում սկսել են ծախել, որի իրավունքը չունեին»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:

Ունեզրկված գործարարը առերեսումների ժամանակ Աշոտ Սուքիասյանից հետաքրքրվել է նաև, թե օֆշորային փաստաթղթերում ինչպե՞ս են հայտնվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները, եթե պնդում է, որ վերջիններս կապ չեն ունեցել այս գործի հետ, կամ եթե անգամ կեղծել է նրանց ստորագրություններն, ապա ի՞նչ հիմնավորմամբ.

«Իրան երևի վերադաստիարակել են, ասում է ես կեղծել եմ ստորագրությունները բիզնեսը պաշտպանելու համար: Հարցրեցի ասի այ  Աշոտ, քո բիզնեսը որ պաշտպանում էիր, ումի՞ց էիր պաշտպանում, ո՞վ էր քո ձեռքից խլում այդ բիզնեսը, որ վարչապետին դարձնում էիր քեզ պաշտպան, վարչապետը պետք է լիներ քեզ հովանավոր, հանցագործին պետք է հովանավորեր նախկին վարչապետը, որպեսզի իր բիզնեսը չխլեին: Եթե վարչապետը հանցագործի համար կռիշ է կանգնում, ուրեմն ամենամեծ հանցագործը վարչապետն է: Ես հանգեցի նրան, որ Աշոտ Սուքիասյանը բանկի հետ միասին կազմակերպել են իմ ունեզրկումը. էս ամեն ինչի հիմքում բանկն է՝ վարչապետի, ինչպես նաև Կճոյանի հովանավորությամբ»,- նշել է Փայլակ Հայրապետյանը:

 

Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում