Իրաքը համաշխարհային շուկաներում ակտիվորեն ոսկի է գնում: Դա հանգեցրել է վերջին ամիսներին Իրաքի պետական ռեզերվի քառակի ընդլայնմանը, որն այս տարվա նոյեմբերի սկզբին հասել է 31.07 տոննայի:
Միայն սեպտեմբերին Բաղդադը Կենտրոնական բանկի ակտիվներում ձեռք է բերել 23.9 տոննա ոսկի, հաղորդում է բրիտանական BBC ռադիոկայանը:
Ազնիվ մետաղի երկրորդ գնորդը համաշխարհային շուկաներում դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Հոկտեմբերին այն ձեռք է բերել 17.17 տոննա ոսկի:
Խոշոր գնումներ է կատարել նաև Բրազիլիան: Նոյեմբերին այն ձեռք է բերել 14.68 տոննա ոսկի:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Բելառուսը ձեռք է բերել 1.39 տոննա ոսկի, իսկ Ռուսաստանը իր ոսկու պաշարն ընդլայնել է 2.86 տոննայով` այն հասցնելով 42.7 տոննայի:
Սակայն ոչ բոլոր պետություններն են ոսկի գնում: Այս տարվա սեպտեմբերին Թուրքիան իր պետական խնայողություններից վաճառեց 5.84 տոննա ազնիվ մետաղ:









































