Sunday, 26 07 2026
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռում

Սեպտեմբերի 16-17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով:

Ժողովի սկզբում ժողովականներին հայրապետական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` արդյունավետ ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին: Նորին Սրբությունը ողջունեց ժողովին ԳՀԽ նոր անդամների ներկայությունն ի դեմս Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի:

ԳՀԽ օրակարգում ընդգրկված էին առաջիկա սեպտեմբերի 18-20-ը Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին, 2015 թ. սեպտեմբերի 27-ին Մյուռոնօրհնության արարողությանը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև Թեմական ուղենիշային կանոնադրության թեմական կանոնադրություններում ներդրման գործընթացին առնչվող հարցեր, թեմական, ծիսական և կարգապահական խնդիրներ:

Մայր Աթոռում գումարվելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նախապատրաստության մասին զեկույց ներկայացրեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` հանգամանորեն անդրադառնալով կազմակերպիչ հանձնախմբի կողմից կատարված աշխատանքներին և ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է հյուրընկալել ժողովի առիթով Նվիրապետական Աթոռներից ու աշխարհասփյուռ թեմերից ժամանող 155 ներկայացուցիչներին: Լսելով ներկայացված զեկույցը` Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանք հայտնեց կազմակերպիչ հանձնախմբին:

Ժողովականները քննարկել են նաև Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագիծը, որ ներկայացվեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության մշակման հանձնախմբի նախագահ, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Կատարված առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծը հանձնարարվեց քննարկել առաջիկա Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի ընթացքում:

ԳՀԽ անդամները լսեցին նաև Թեմական կանոնադրությունների լրամշակման և խմբագրման հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի զեկույցը Թեմական ուղենիշային կանոնադրության թեմական կանոնադրություններում ներդրման գործընթացի մասին: Գերագույն հոգևոր խորհուրդը, գնահատանք հայտնելով կատարված աշխատանքի համար, հորդորեց շարունակել և ամբողջացնել թեմերում կանոնադրության ներդրման գործընթացը: Խորհուրդը, կարևորելով Հայ Եկեղեցու պայծառությանն ու առաքելության արդյունավետ իրագործմանը միտված այս կանոնադրական կանոնակարգումը, թելադրեց թեմերին նախանձախնդրությամբ ավարտին հասցնել որդեգրված փաստաթղթի ներդրման գործընթացը:

2009 թ. թեմական ուղենիշային կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին հանձնախմբի առաջարկները ԳՀԽ անդամներին ներկայացրել է հանձնախմբի անդամ, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում ընդարձակել աշխարհականների մասնակցությունը թեմերի կառավարման գործընթացին, ինչպես նաև հստակեցնել և կանոնակարգել կապը Մայր Աթոռի և թեմերի միջև:

Գերագույն հոգևոր խորհուրդն ի գիտություն է ընդունել նաև Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի զեկույցը Մյուռոնօրհնության արարողության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

Մայր Աթոռի կողմից հայաշատ կենտրոններում կազմակերպվող Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների մասին զեկույցով հանդես եկավ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Զեկույցի քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի կողմից ծրագրվող հիշատակի միջոցառումներին: Կարևորվեց Քույր Եկեղեցիների հոգևոր պետերի, էկումենիկ կազմակերպությունների, ինչպես նաև այլ կրոնների ներկայացուցիչների մասնակցությունը 2015 թ. ծրագրվող միջոցառումներին:

Ժողովի ընթացքում ԳՀԽ անդամները լսել են նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի զեկույցը Աստվածաշնչի «Ս. Էջմիածին» թարգմանության սրբագրության վերաբերյալ: Սրբազան Հայրը տեղեկացրեց, որ երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի նախաձեռնությամբ 1985 թ. գրաբարից կատարված Ս. Գրքի թարգմանությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Աստվածաշնչային ընկերության կողմից` աջակցությամբ Մայր Աթոռի միաբանների, տասը տարիների ընթացքում սրբագրության է ենթարկվել: Գերագույն հոգևոր խորհուրդը, ողջունելով կատարված աշխատանքը, գնահատանք հայտնեց Աստվածաշնչի «Ս. Էջմիածին» թարգմանության սրբագրման կարևոր գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր անձերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում