Tuesday, 28 07 2026
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ

«Երբ շուրջս կանայք են, ես րոպեները չեմ հաշվում». Ալեն Դելոն

«Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերան կկայանա այսօր՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի վրա ծախսվել է վեց միլիոն դոլար, իսկ արտադրության վրա՝ երկու միլիոն դոլար:

Հինգ նովելից բաղկացած ֆիլմի ամեն մասը նկարահանել է մեկ ռեժիսոր՝ Արտեմ Ակսենենկոն, Սարիկ Անդրեասյանը, Անտոն Բորմատովը, Դմիտրի Գրաչովը, Կլիմ Պոպլավսկին:

Սարիկ Անդրեասյանի նկարահանած «Փարիզ» նովելում խաղում են Ալեն Դելոնը, Իրինա Ռոզանովան, Պավել Վոլյան: Ռեժիսորի խոսքերով՝ ամենատպավորիչը եղել են Ֆրանսիայում նկարահանումները, երբ Ալեն Դելոնը ծաղիկներ է բերել խաղընկերուհուն:

Իրինա Ռոզանովան նույնպես Հայաստանում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ այդ ամենը երազ էր, մեկ օր աշխատել են միասին, էմոցիոնալ և վառ օր է եղել: Բայց դերասանուհու մոտ մի դրվագ է ամենաշատը տպավորվել. «Երբ ես անհանգստանում էի իմ արտաքինի համար, այս մեծ մարդուն, հրաշալի դերասանին գրիմ անելու կանչեցին, և նա ասաց. «Ինձ գրի՞մ, 33 տարեկան հասակում ես ամենագեղեցիկ տղամարդն եմ եղել, իսկ հիմա սրանք իմ կնճիռներն են, իմ մազերը»: Ես այդ իմաստությունը, որպես դերասանուհի, ուզում եմ պահել ինձ, այդ թանկ խոսքերը: Որքան էլ վիրավորական լինի Ալեն Դելոնի համար, սակայն ինձ գեղեցկատեսները դուր չեն եկել, բայց բանն այն է, որ նա ինձ հիմա ավելի շատ է դուր գալիս, քան երիտասարդ տարիներին»։

Ալեն Դելոնի խոսքերով՝ այս ֆիլմն առանձնահատուկ է հենց սյուժեի առումով, նաև այն մոր թեման է բարձրացնում, այսօր իր մայրը 100 տարեկան կլիներ, և ինչի հասել է մինչև հիմա, մոր շնորհիվ է հասել, և ինչ արել է, արել է մոր համար:

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն էլ նշել է, որ եթե մարդն ուզում է փոխել աշխարհը, պետք է սկսի իրենից: Այսինքն՝ այսպիսի ֆիլմերով աշխարհը կարող ենք փոխել դեպի լավը, և եթե որևէ մեկը ֆիլմը դիտելուց հետո կզանգի մորը, կամ տեսակցության կգնա, դա կնշանակի, որ հասել ենք նպատակին: Նրա խոսքերով՝ թեև հայերն ու ռուսները տարբեր մշակույթներ ունեն, սակայն ինչ վերաբերում է զգացմունքներին, ապա դրանք նույնն են գրեթե բոլոր ազգերի համար: «Մամա»-ն բոլոր լեզուներով «մամա» է հնչում, և ըստ նրա, մեծ հաշվով արդեն ժամանակն է այս սահմանները վերացնելու:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է մեկ րոպեն անցնում Երևանում, Ալեն Դելոնն ասել է. «Ես այստեղ րոպեները չեմ հաշվում։ Երբ ամբողջ դահլիճում կանայք են, ես րոպներ չեմ հաշվում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում