Եգիպտացիների մեծամասնությունն առաջին փուլում, հավանաբար, կողմ է քվեարկել սահմանդրության նոր նախագծին, հաղորդում է «Ալ-Ահրամ» պարբերականի կայքը։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ կողմ է քվեարկել մասնակիցների 56,5%-ը, այսինքն՝ 4,5 մլնից ավելի մարդ։
Հանրաքվեի առաջին փուլն անց է կացվել շաբաթ օրը երկրի 10 նահանգներում, այդ թվում խոշորագույն քաղաքներում՝ Կահիրում և Ալեքսանդրիայում։
Երկրորդ փուլը կլինի դեկտեմբերի 22-ին։










































