Tuesday, 28 07 2026
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել

Երկիրը պատրիոտիկ վերելքի մեջ է. Հրանտ Բագրատյանը՝ Կիևից

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է. «Կիևում եմ։ Ոգևորությունը շատ մեծ է։ Երկիրը պատրիոտիկ վերելքի մեջ է։ Բոլորը պատրաստ են կյանքները տալ հանուն Ուկրաինայի, հանուն ազատության։ Հետաքրքիրն ինչ է. նույնիսկ ռուսների մեջ, իսկ նրանք Կիևում կազմում են զգալի տոկոս, չես գտնի մեկին, որ այլ կերպ մտածի։ Անգամ արևելյան Ուկրաինայից եկածների մեծ մասը, ու ոչ միայն ուկրաինացիները, այդպես են մտածում։ Չի եղել դեպք, երբ ուկրաինացիները ռուսներին վիրավորեն։ Մինչդեռ ըստ պաշտոնական վիճակագրության Ուկրաինայում 7.8 մլն ռուս է ապրում։ Բոլորը հպարտ են ազատության և եվրոպական ընտրության կապակցությամբ։ Հայաստանյան մամուլում և սոցիալական ցանցերում որոշ իշխանամետ լրատվամիջոցներ ու բլոգերներ վայնասուն են բարձրացրել. տեսեք թե ինչ եղավ Ուկրաինայի հետ սխալ քաղաքականության արդյունքում։ Նման մարդկանց այստեղ պատասխանում են Մ.Գորկու խոսքերով. «Рожденные ползать летать не могут»:

Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, այնուամենայնիվ, բնակչության մեծ մասը Ուկրաինայի կողմն է։ Այս պատճառով ներկայումս ձեռք բերված զինադադարի համաձայնությունը այսօրվա համար նորմալ փոխզիջում է։ Ապշեցնում է Մարիուպոլը։ Այս քաղաքը, ինչպես և Ազովի ծովի հս. ափին գտնվող Մելիտոպոլը, Սարտանան, ինչպես նաև արդեն ՌԴ տարածքում գտնվող Սամբեկը (նախկին Կատերինավան) հիմնել են հույներն ու հայերը։ 18-րդ դարում այս հայերին ու հույներին Ղրիմից տարհանել է Սուվորովը։ Հույներին ու հայերին էին թաթարները վստահել Ղրիմի տնտեսական կյանքը։ Սուվորովը, չկարողանալով նվաճել Ղրիմը, տափաստանից տարհանում է այս հույներին և հայերին՝ նպատակ ունենալով կազմալուծել խանության տնտեսությունը։ Դա նրան հաջողվում է։ Տասնյակ հազար հույն և հայ 18-րդ դարի վերջում Ղրիմից տարհանվում են Ազովի ծովի հյուսիսային ափի տափաստանները։ Բավականին դաժան արշավ է սա եղել։ Ինչևէ, այս հույների ու հայերի շնորհիվ հիմնվում են նշված քաղաքներն ու գյուղերը։ Մի քանի տարի հետո, 1783-ին, Ղրիմը միանում է Ռուսաստանին։ Հայերին թույլ են տալիս վերադառնալ։

Ներկայումս Մարիուպոլում հարյուր հազարավոր քաղաքացիներ խրամատներ են փորում։ Նման միասնության մասին կարելի էր երազել։ Ընդամենը մի քանի ամիս առաջ սա պրոռուսական քաղաք էր համարվում։ Հատկանշական է, որ երբ պրոռուսական ուժերը գրավում են Շիրոկին (Ազովի ծովի ափին հսկայական ավան է Նովոազովսկ քաղաքի մոտ), ավանի բնակչությունը հեռանում է՝ Ուկրաինա (չնչին բացառությամբ)։

Ի դեպ, նույն մեմամորֆոզն առկա է Սլավյանսկում։ Ներկայումս այս քաղաքը հաստատապես պրոուկրաինական է։ Արևելյան Ուկրաինայոմ բնակչության տրամադրվածության փոփոխության փաստերն ակնհայտ իրողություն են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում