Անցած շաբաթ բոլորը խոսում էին Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնության մասին: Սակայն այս շաբաթ էլ այս զույգը ուշադրությունից զուրկ չի մնա, քանի որ հայտնի է դարձել, որ նրանք բարեգործական նպատակներով հինգ միլիոն դոլար են նվիրաբերել, գրում է elive.com.ua-ն:
Ջոլիի և Փիթի հարսանիքի լուսանկարները տարածվել են ամբողջ աշխարհով մեկ: Առաջինը իրենց ամսագրերի էջերում դրանք տեղադրելու իրավունք 2,5 միլիոն դոլարով ստացել էին արտասահմանյան երկու պարբերականներ, իսկ զույգը այդ գումարը բավականին խելամիտ է ծախսել: Նրանք մտադիր են այդ գումարը տրամադրել «Բժիշկներ առանց սահմանի» հիմնադրամին:












































