Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Էրդողանի նախագահ դառնալով՝ պետք է պատրաստվենք վատագույն տարբերակներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Փարիզի «ԱՅԲ FM» ռադիոկայանի տնօրեն Վարդան Գաբրիելյանը:

 – Պարոն Գաբրիելյան, ֆրանսահայերը նախապատրաստվում են հաջորդ տարվա գարնանը միջոցառումներ անցկացնել նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Կմանրամասնե՞ք, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը:

 – Մեծ ծրագիր կա, որն ընդգրկում է Ֆրանսիայի ողջ տարածքը՝ ներառելով հայկական, նաև ոչ հայկական բազմաթիվ կազմակերպությունների: Միջոցառումների հիմնական մեխը 2015թ. մարտին նախատեսվող մեծ համագումարն է, բայց կան բազմաթիվ այլ ծրագրեր, հաճախ՝ շատ ավելի հետաքրքիր:

Ֆրանսիայի ողջ տարածքով նախատեսվում են նաև Ցեղասպանությանը զոհ դարձած կանանց հիշատակին ուղղված միջոցառումներ, որոնց միջոցով ֆրանսիացի կանայք ցանկանում են հիշեցնել հայ կանանց տառապանքները:

Բազմաթիվ միջոցառումներ են ծրագրված, որոնք սկսվելու են այս տարվանից: Եվ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության հիմնադիր Ժան Ժորեսի մահվան 100-ամյակին նվիրված այս միջոցառումները առնչվում են նաև Ցեղասպանության 2015-ի նախաձեռնությունների շարքին: Ժ. Ժորեսը Ցեղասպանությունից առաջ, բայց համիդյան ջարդերի պատճառով հայ ժողովրդին պաշտպանած եզակի մարդկանցից մեկն է եղել:

– Իսկ տեղեկություններ ունե՞ք, թե Ֆրանսիայում թուրքական համայնքը ձեր նախաձեռնություններին հակընդդեմ ինչ միջոցառումներ է պլանավորում:

– Թուրքիան և թուրքական համայնքն արդեն այս շաբաթ սկսել են այդ միջոցառումները: Մենք գիտենք, որ նրանք բազմաթիվ կրթական հաստատություններում՝ համալսարաններում ու դպրոցներում, նաև պետական մարմիններում բրոշյուրներ են տարածել, որպեսզի բացատրեն, որ այն տառապանքները, որ այն ժամանակ մարդիկ ապրել են, ոչ միայն հայերը, նաև թուրքերն են տառապել: Ուրեմն՝ եկեք միասին ողբանք, միասին ցավենք: Այնպես որ` նրանց այդ ժխտողական քաղաքականությունը արդեն սկսել է: Եվ գիտեք, որ Թուրքիայում Էրդողանի նախագահ, Դավութօղլուի վարչապետ և Չավուշօղլուի արտաքին գործերի նախարար դառնալով՝ մենք պետք է պատրաստվենք վատագույն տարբերակներին:

– Այսինքն` այդ փոփոխությունները կարող են ավելի՞ վատացնել հայ-թուրքական հարաբերությունները:

 – Փաստ է, որ Թուրքիան շատ արմատական քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, Լեռնային Ղարաբաղի հարցի և Ցեղասպանության նկատմամբ: Վերջին մի քանի տարիներին, տեսանք, որ հայկական հարցի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը սկսել է ժխտողական ուղղությամբ շրջվել: Եվ դրա արձագանքները մենք անպայման կտեսնենք 2015թ., որովհետև արդեն կա հստակ ծրագիր, թե ինչպես անել, որ հայկական քարոզչությունը համաշխարհային քաղաքականության, հասարակական-քաղաքական, քարոզչական դաշտում չստանա անհրաժեշտ արձագանք:

 – Իսկ ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեի՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը, Ձեր կարծիքով, այս անգամ կընդունվի՞ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից, թե՞ կարժանանա նախորդի ճակատագրին:

– Վ. Բուայեի նախաձեռնությունը հաճելի է: Հաճելի է ամեն անգամ տեսնել, որ Ֆրանսիայի խորհրդարանի մի անդամը հայանպաստ նախաձեռնությամբ է հանդես գալիս, բայց պետք է ասել, որ Ֆրանսիայում ունենք նոր կառավարություն: Նախագահն այլևս Նիկոլա Սարկոզին չէ, ում կուսակցության անդամն է Վ. Բուայեն: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր նախագահության մակարդակով հստակ դրել է, որ կառավարությունն ինքն է ներկայացնելու այդ նախաձեռնությունը: Եվ բոլոր կողմնակի նախաձեռնություններն այսօր իմաստ չունեն, որովհետև հարցը քաղաքական չէ, որովհետև Ֆրանսիան ուզում է այդ օրենքը մշակել և ներկայացնել: Եվ սա ավելի հզոր իմաստ ունի, քան թե խորհրդարանական նախաձեռնությունը: Մնում է միայն, որ կարողանան այնպիսի տեքստ կազմել, որ այս անգամ էլ հակասահմանադրական չհամարվի:

 

Վ. Գաբրիելյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում