ԱՄՆ-ի Ինդիանայի համալսարանի գիտնականները ցրել են պատկերացումներն այն մասին, թե խաղաղ ամուսնալուծությունները երեխաների վրա քիչ են ազդում:
Այն ծնողները, ովքեր ամուսնալուծվելուց հետո հանուն երեխաների փորձում են լավ հարաբերություններ պահպանել, նրանց ոչնչով չեն օգնում, գրում է Daily Mail-ը:
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ամուսնալուծված զույգերի երեխաներն ուսման մեջ ավելի հաճախ են խնդիրներ ունենում, քան մյուսները, նրանք ավելի հաճախ են տառապում թմրամոլությամբ, անհանգստությամբ կամ ընկճախտով:
Սակայն, ի զարմանս ուսումնասիրողների, նրանք պարզել են, որ այդ խնդիրները չեն խորացել այն դեպքում, երբ ամուսնալուծությունից հետո ծնողները շարունակել են վիճել միմյանց հետ:









































