Պյոտոր Պորոշենկոյի կինը այցելել է այն երեխաների ուսումնական հաստատություն, ովքեր ստիպված են եղել հեռանալ իրենց բնակավայրից: Այդ մասին հայտնի է դարձել Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական էջից:
Մարինա Պորոշենկոն երեխաների հետ այցելել է No 183 ուսումնական հաստատություն, որը դպրոցականների է ընդունում Արևելյան Ուկրաինայից և հավելյալ դասարաններ է բացում տեղահանվածների երեխաների համար: Ուսումնական հաստատության ապագա սաների և նրանց ծնողների հետ առաջին տիկինը սկսել է հաստատության տարածքում ծաղիկներ տնկել:










































