Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

«Ռուսական շուկա հայկական ապրանքների մուտքը զգալի ժամանակ և ներդրում կպահանջի»

Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների պատժամիջոցների ազդեցությունը կարող է մի քանի ուղղություն ունենալ: Եվ այդ պատժամիջոցները կարող են ազդել ոչ միայն ՌԴ-ի, այլև բոլոր կողմերի, այդ թվում նաև Հայաստանի վրա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Arrow Global» ներդրումային ընկերության հիմնադիր, տնտեսագետ Սամսոն Ավետյանը: Իսկ ՀՀ-ի համար դրական ազդեցությունն այն կարող է լինել, որ մենք վերջապես արտադրությունը և արտահանումը խթանելու մասին կսկսենք մտածել:

«Բայց այստեղ հարց է առաջանում, թե արդյոք մենք ունե՞նք այդ ծավալները: Այնպես չէ, որ մենք այսօր 100 միավոր ծիրան ունենք, 50-ը արտահանում ենք, 50-ը մեզ մոտ է: Եթե մենք ուզում ենք ՌԴ արտահանել, խոսք կլինի շատ ավելի մեծ ծավալների մասին: Կամ արդյոք մենք այդ 100-ը մեկ տարվա ընթացքում կարո՞ղ ենք դարձնել 200 կամ 300: Դա ներդրումներ ու ժամանակ է պահանջում: Այսինքն՝ հարց է առաջանում, թե արդյոք մենք ունե՞նք այդ ապրանքը, որ արտահանենք: Երկրորդ խնդիրն այն է, որ, իմ կարծիքով, ՌԴ-ն կփորձի այդ պատժամիջոցներն օգտագործել և նոր դաշնակիցներ գտնել, օրինակ՝ Լատինական Ամերիկայում, Եգիպտոսում կամ այլուր: Այնպես որ՝ հարց է առաջանում, թե մենք կկարողանա՞նք այդ շուկայում նոր տեղ գրավել, թե՞ այն կտրվի այլ երկրների»,- ասում է Ս.Ավետյանը:

Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանի պարտքը և արտագաղթը ավելացել են այն պատճառով, որ մեր երկիրը տարիներ շարունակ ավելի շատ ներմուծել, քան թե արտահանել է: Նրա խոսքով՝ մեր երկիրը արտահանման տեսակետից ապրանքների բազմազանություն չունի: Եվ այդ դեպքում առայժմ կարող է զարգացնել գյուղմթերքի և IT ոլորտները: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ազդեցությանը, ապա, նրա խոսքով, նման դեպքերում անգամ բացասական սպասումների առկայությունը կամ դրական սպասումների բացակայությունը վատ ազդեցություն են ունենում տնտեսական զարգացումների վրա: Նման դեպքում գործարար միջավայրում ներդրումներ կատարելու հետ կապված վստահությունն է կորչում: Իսկ այդ պատժամիջոցներից զատ բացասական սպասումներին կամ վստահության կորստին նպաստում է նաև այն հանգամանքը, որ ներդրողները դեռ չգիտեն՝ ՀՀ-ն կանդամակցի՞ վերջապես Եվրասիական տնտեսական միությանը, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե նման պայմաններում ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանը, ապա Ս.Ավետյանի կարծիքով՝ ներկրման փոխարեն պետք է հնարավորինս զարգացնել արտադրությունը և դիվերսիֆիկացնել արտահանումը: Այսինքն՝ արտահանման դեպքում չկենտրոնանալ միայն Ռուսաստանի վրա, որպեսզի այդ երկրի տնտեսության մեջ առկա բացասական երևույթները շոկային վիճակներ չառաջացնեն Հայաստանի տնտեսության մեջ:

 

Ս.Ավետյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում