Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Վազգենի տեսակի դեֆիցիտը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-ի իր էջում գրել է.

Առաջին անգամ անասելի խեղճության, անտերության զգացում ունեցել եմ 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ հետշոկային գիտակցությունս վերջապես ընկալեց, որ Վազգեն Սարգսյանն այլևս չկա:

Այդ կորուստն ինձ մոտ բազմաշերտ էր՝ հարազատ մարդու կորուստ, պետականության ֆիասկո, հասարակության հույսի ու հավատի ոչնչացում:

Հայաստանի Երրորդ Հանրապետության որևէ գործչի թերագնահատել չեմ ուզում. մեր պետության հիմնադիր նախագահն իմաստուն մարդ է, ու Աստծո կամքով հենց նա այդ բախտորոշ շրջանում ստանձնեց երկրի ղեկը, մյուս նախագահների դերակատարությունը նույնպես թերագնահել չեմ ուզում:

Առանձնակի հարգանք ու պատկառանք ունեմ Վանո Սիրադեղյանի հանդեպ՝ պետության ու ռոմանտիզմի ներդաշակությունն ապահոված այդ մարդու, ով պետական առանցքային գործիչ էր, հրաշալի գրող:

Բայց բոլորի մեջ՝ իր տեսակով, խոսքով, խոսքի ու գործի ներդաշնակությամբ, Հայաստանի իր տեսլականով, առանձնանում է Վազգենը:

Նույն խենթույունը կարմիր թելի պես անցնում է նրա կենսագրության բոլոր դրվագներով:

Հայրենիքի հանդեպ նվիրումը նրա համար ոչ թե բաժակաճառ ու կարգախոս էր, այլ հավատամք՝ արտահայտված գրող Վազգենի գրական ժառանգության, երկրապահ Վազգենի նվիրումի, բանակի հիմնադիր Վազգենի պետականաստեղծ գործունեության, վարչապետ Վազգենի՝ ապագա Հայաստանի տեսլականի մեջ:
Վազգենը մեզանից հեռացավ, երբ առավելապես պետք է ծառայեր հայրենիքին, երբ բոլորս նրա կարիքն ուեինք ավելի ու ավելի շատ:

Նա մեզ ժառանգություն թողեց տարածաշրջանի ամեամարտունակ բանակը՝ մեր հպարտոթյան ու արժանապատվության աղբյուրը:

Երնեկ, հազար երնեկ չհնչեին դավադիր կրակոցները, նա երկար աշխատեր վարչապետի պաշտոնում ու այսօր ինստիտուցիոնալ առումով կունենայինք նույնքան կայացած գործադիր իշխանություն, ինչպիսին բանակն է:
Դավադրության հեղինակները հենց դա չէին ուզում:

…Ու արդեն 15 տարի Հայաստանն ապրում է առանց Վազգենի՝ իր արժանապատվության ու հպարտության ծարավը հագեցնելով բանակի միջոցով. որի յուրաքնչյուր սպայի, զինվորի մեջ փնտրում է լեգենդ դարձած իր սպարապետին:

…Բայց ընդհանուր խավարի մեջ՝ Եռաբլուրի բարձունքում, մի լույս է վառվում, անմար մի կրակ, ու ես հավատում եմ, որ Լույսը կհաղթի խավարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում