Սիլվեստեր Ստալոնեին ընտանիքի հետ նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում: 68-ամյա դերասանը իր սիրելի կանանց հետ մոտեցել է իր մեքենային, գրում է kinoafisha.ua-ն:
Հետաքրքիր է, որ վերջերս նա խոստովանել է, որ դուստրերը նրան փակուղու մեջ են դնում, և հաճախ ինքը չգիտի՝ ինչպես վարվել նրանց հետ:
«Կինոյում ես մերկ ձեռքերով կարող եմ ոլորել հաղթանդամ տղամարդու վիզը, իսկ իրական կյանքում չեմ կարող կառավարել 10-ամյա աղջկան: Երբ ես խորհուրդ եմ տալիս դուստրերիս (դերասանը երեք աղջիկ ունի՝ 20-ամյա Սկարլետը, 16-ամյա Սիքսթինը և 17-ամյա Սոֆիան), նրանք ասում են, որ չեն ցանկանում լսել ինձ, քանի որ ես կյանքից ոչինչ չեմ հասկանում: Նրանք խնդրում են ինձ մեքենայից իրենց իջեցնել դեռ տեղ չհասած: Ես դա չեմ հասկանում և ասում եմ, որ ինձ բոլորը գիտեն և սիրում են, մի՞թե նրանք ամաչում են ինձանից: Սակայն նրանց համոզել չի հաջողվի: Նրանք անընդհատ ասում են, որ ամաչում են, երբ մեզ միասին են տեսնում»,- պատմել է դերասանը:















































