Մինչ վերջերս աշխարհում ամենամատչելի ավտոմեքենա էր ճանաչվել հնդկական Tata Nano մոդելը: Renault-ն ցանկանալով նրա տեղը նվաճել՝ մտադիր է առաջիկայում թողարկել բյուջետային ավտոմեքենա:
Հիմնական նպատակն այն է, որ ընկերությունը մտադիր է ավելացնել իր չափաբաժինը զարգացող երկրներում:
Իրենց բյուջետային ավտոմեքենան ֆրանսիացիները մշակում են Nissan-ի կոնստրուկտորների հետ համատեղ: Գերմատչելի հեչբեքի հետ ընկերությունը մտադիր է թողարկել նաև ևս մեկ մոդել, որի արժեքը չի գերազանցի 5000 եվրոն:
Կոնցեռնը մտադիր է երկու նորույթների թողարկումը սկսկել Հնդկաստանում, ոչ հեռու այն մասերից, որտեղ դրանք վաճառվելու են: Դեռևս հայտնի չէ, թե այս մատչելի տարբերակները ինչով են տաբերվելու իրենց ավելի թանկարժեք տարբերակներից: Հայտնի չէ նաև ժամանակահատվածը, թե երբ են նախատեսում հանել շուկա: Հայտարարվել է, որ այդ մոդելները Եվրոպա մուտք չեն գործելու:







































